Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 871 բառահոդված (էջ 6/88)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 72, սյունակ 1 Էջ 72
ԱՌԱԳԱՍՏ (-ի, -ից, -աց) «վարագույր, հարսանեկան սենյակ, նավի առագաստ, թաղանթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *eu- «հագնել» (անմիջական նախաձեւ՝ *ow-)
Կազմված է առ- նախածանցով եւ -աստ վերջածանցով` -ագ- արմատից, որ բնիկ հնդեւրոպական է` *ow- նախածանցից (*eu- «հագնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առագաստել, առագաստաձեւ, անառագաստ, առագաստանալ, առագաստանաւ, առագաստաւոր, առագաստափայտ
Մատենագիտություն
H. AG 411; Աճ. ՀԱԲ 248
Տե՛ս նաեւ
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՍՏԱԿ «գինու ծորակավոր թաս կամ գավաթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *stag- «ծորալ» (անմիջական նախաձեւ՝ *(ա)ստակ)
Կազմված է առ- նախածանցով` թերեւս հնդեւրոպական ծագման *(ա)ստակ արմատից` *stag- «ծորալ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στάζω
«կաթիլներով թափել, ծորալ»
լատ.
stagnum
«ջրատեղ, ջրավազան, ծորացող ջուր»
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՒՈՒՇՏ «միզափամփուշտ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է առ- նախածանցով` բուշտ բառի հետ միջին դիրքում *b>վ >ւ անցումով կապված *(ա)ւուշտ արմատից:
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՍԵՂՆ (ասիղն, ասեղ, ասեխ), -ասդան, -դունք «ասեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ak'- «սուր» (անմիջական նախաձեւ՝ *ak'i-l-ōn-)
Բաղադրութիւններ...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասեղնագործ, ասեղնակար, ասղնագործ, ասեղնակերպ, ասղնեգործ, ասեղնաձեւ, ասղանի, ասեղնաւոր, ասղենի, ասղնագործութիւն, ասղնանի, ասեղնակարկատ, ասղնաբոռոպ, ասղանեբոռոպ, ասղնածեծ, ասղնաչափ, ասղնեայ, ասղաբան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
egle
«քիստեր» հզն.
հ. ալ.
osla
ռուս.
оселок
«սրոց, հեսան»
հուն.
άχίς
«ծայր»
լատ.
aciēs
«ծայր, սայր»
Մատենագիտություն
H. AG 421; Աճ. ՀԱԲ 268
Էջ 78, սյունակ 1 Էջ 78
ԱՍՊԱՃԱՐԱԿԱԿԱՆ «հովուական, վաշկատուն, թափառական»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *asp(a)čarakakān
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Մատենագիտություն
H. AG 108; Աճ. ՀԱԲ 272
Էջ 78, սյունակ 1 Էջ 78
ԱՍՊԱՐ -ի, -աց, ուշ` -ոյ (սպար) «վահան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մանիք. մ. պ. aspar
փոխատու լեզու՝ աւ. spar
փոխատու լեզու՝ մ. պ. spar
փոխատու լեզու՝ պ. sipar
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասպարաբեկ, ասպարակիր, ասպարաւոր, ասպարափակ, ասպարել, գերասպարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
մանիք. մ. պ.
aspar
աւ.
spar
մ. պ.
spar
պ.
sipar
Մատենագիտություն
H. AG 108; Աճ. ՀԱԲ 273
Էջ 78, սյունակ 1 Էջ 78
ԱՍՊԱՐԷԶ -ի, -աց «ձիարշաւարան, հանդիսարան, կրկես, հրապարակ, բաց դաշտ, երկարութեան չափ` մէկ ձիընթաց (1/8 մղոն)»
Ստուգաբանություն ()
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏԵԼ «նշանած ընտրել, աղջիկ ուզել» հաստիլ «նշանվել (աղջկա մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
նույնը հաստել (հաստատել) բայի հետ՝ իմաստային նրբերանգով, որ վկայված է նաեւ հաստատել բայի համար: Այս ստուգաբանությամբ կասկածելի է դառնում խուռերենի ašti «կին» բառի հետ համեմատությունը (Ղափանցյան):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստօղ
Մատենագիտություն
Lamberterie, REA 91-113
Տե՛ս նաեւ
Էջ 81, սյունակ 1 Էջ 81
ԱՏԱՄՆ (-ան, -ունք) «ատամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ed- «ուտել» (անմիջական նախաձեւ՝ *ədnt-mn-)
«ուտել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատամացել, ատամացի, ատամահան, ատամնաբափ, ատամնափխիլ, ատամնառու, ատամնատակ, ատամնացաւ, ատամնաւոր, ատամնաբոյժ, ատամնաբուժարան, ատամնափորիչ, անատամ, եռատամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dan
հյց.
dantam
հուն.
odous, -ontos
լատ.
dens, -tis
բրետ.
dant
«ատամ»
Մատենագիտություն
H. AG 422; Աճ. ՀԱԲ 285-286; Pok. IEW 289
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏԻԼ «մի կշռաչափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘ādil
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 288