Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 116 բառահոդված (էջ 6/12)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 384, սյունակ 1 Էջ 384
ԿԱՊԱՐ II (ուշ՝ կապպար) «մի բույս՝ կապար, կապերցախ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. qapār
փոխատու լեզու՝ իրան. *kapar
փոխատու լեզու՝ արաբ. qabbār
ասոր. qapār կամ իրան. *kapar. ավելի քիչ հավանական է հուն. κάππαρις, որ ունի կրկնակ պ։ Կապպար ձեւը ծագում է արաբ. qabbār ձեւից։ Հյուբշմանը (AG 165) համարում է հունարենից, Աճառյանը (ՀԱԲ 2, 523)` ասորերենից կամ պահլավերենից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապրցախ, քապրիստ
Մատենագիտություն
AG 165; Աճ. ՀԱԲ 523
Էջ 385, սյունակ 1 Էջ 385
ԿԱՊՊԱԹԱ (կապպաթանի) «սալահատակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. γαββαθα
Եբրայերեն բառ հայերեն տառադարձությամբ՝ առնված հունարենի միջնորդությամբ՝ γαββαθα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 527
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՍԻՄՈՆ «դարչնի (կասիայի) տեսակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հունարեն κας(ς)ια-ի մի ածանցյալը
կաս(ς)ια-ի մի ածանցյալը (՞)
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՍԼԱՅ (բրբ. կասնայ) «դափնի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
եթե կասլա-ն չի գրված կասիա-ի փոխարեն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կասլապտուղ
Էջ 392, սյունակ 1 Էջ 392
ԿԱՐԵՆԶԱՅ (կարենզայ) ««աթոռներ» (ԲՀ՝ «աթոռք»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՒԱԿԵԱՆՔ «՞»
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ, որ հանդիպում է ԲՀ-ում կապարան «բանտ, շղթա» բառի բացատրության մեջ, թերեւս, կապեալ կեանք կապակցության փոխարեն:
Էջ 398, սյունակ 1 Էջ 398
ԿԵՂԵՒ (-ոյ) «կեղեւ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *keleb- կամ *kel-ep-) կ/խ հերթագայությամբ կամ ք > կ անցմամբ
կ/խ հերթագայությամբ կամ ք > կ անցմամբ ծագում է հնդեւրոպական *(s)kel- «կտրել, անջատել» արմատից՝ *keleb- կամ *kel-ep-, մանավանդ որ բարբառներում կան կ-ի փոխարեն ք-ով, փ-ով, բ-ով եւ լ-ի փոխարեն պ-ով, փ-ով, բ-ով տարբերակներ. սրանց հիման վրա կարող են վերականգնվել *քեղեւ/փ/բ հայկական բարբառային սկզբնաձեւերը եւ վերականգնել *kel-eb(h)/p(h)- նախաձեւերը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեղեւել, անկեղեւ, կարծրակեղեւ, ողորկակեղեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
scelifa
«կճեպ, թաղանթ»
մ. վ. գ.
schelfe
«կճեպ, թաղանթ»
ն. վ. գ. բրբ.
schelfe
«կճեպ, թաղանթ»
մ. ն. գ.
shulpe, stholpe
«թեփուկ. պատյան» from *skeleb-
դան.
kulp(e)
«պատիճ, պատյան»
Մատենագիտություն
AG 307; ՀԱԲ 568
Էջ 399, սյունակ 1 Էջ 399
ԿԵՂՏԱՇՏ «կեղծ բառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
որ ստեղծվել է կեղտ «աղտ» կեղտ, աղտ բառահոդվածի հիման վրա` աղտ-ի փոխարեն աշտ գրությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571; Ամալյան, ԲՀ 389
Էջ 399, սյունակ 1 Էջ 399
ԿԵՆԴԻՆՈՆ ««եղնուափայտ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ հունարեն κεντεω «ծակել»
հունարեն κεντεω «ծակել» արմատից ինչ-որ աղավաղված բա՞ռ
Մատենագիտություն
ԲՀ None
Էջ 400, սյունակ 1 Էջ 400
ԿԵՆՈՌՈՍ «մի գազան»
Ստուգաբանություն (փոխառություն)
բուն աղբյուրը չի հավաստված (κένταυρος-ը ձեւով հեռու է)