Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՌՆ
(-ին, -ինք)
«արու վայրի ոչխար, շիլկերտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *rsen-
«արական»
արմատից. հմմտ. հ. հնդկ. ršabha- «ցուլ», ավ., հ. պ. aršen, հուն. άρσην, άρρην «այր, տղամարդ, արու կենդանի»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ršabha-
«ցուլ»
ավ.
aršen
հ. պ.
aršen
հուն.
άρσην, άρρην
«այր, տղամարդ, արու կենդանի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
ԱՍԱՅԻԿԷ
«լյարդի մեծ երակ»
(բժշկ.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է
ԱՍՈՐԵԱԿ
(ասորեկ, սորեկ)
«մի բույս՝ ճարճրուկ, ճարճիր»
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ արդեօք ասորի բառի հետ, թե՞ նմանեցուած է նրան ժողովրդական ստուգաբանութեամբ:
ԱՍՊԻՐԱԿ
«վարդազգի մի բոյս, Spiraea L.»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ֆրանս. spirée
Հարմարեցուած է ֆրանս. spirée բառից (< լատ. spiraea < հուն. σπειραια)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 275
ԱՍՏ
II
«ուժ, զորություն, սաստկություն, կայունություն, հաստատություն, պնդություն, տոկունություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pasto-
«ամուր»
Ջահ. Աճառյանը (ՀԱԲ 1, 85) կցում է ազդ-ին, բայց սա թերեւս պետք է համարել բաղարկության արդյունք:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստագույն,
աստիաագոյն,
աստետոր,
աստի,
աստին,
աստոյ,
աստու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
հաստ
հայ.
հաստատ
հ. իսլ.
fastr
հ. անգլ.
fast
«ամուր, պինդ, հաստատուն»
Մատենագիտություն
ՀԱԲ 85
Տե՛ս նաեւ
ԱՍՏԻՃԱՆ
(աշտիճան), -ի, -աց
«սանդուղքի ոտք, կարգ, աստիճան, հարկ, մակարդակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *steigh-
«քայլել, բարձրանալ»
փոխատու լեզու՝ իրանական
բնիկ հայերեն ձեւը պիտի լիներ ջով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստիճանիլ,
աստիճանաւոր,
աստիճանաբար,
աստիճանական,
բարձրաստիճան,
երկաստիճան
ԱՍՏՈՒԱԾ
-ոյ
«աստված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ansu-
«աստված, ոգի»
հ.-ե. արմատ՝ *diu-
«աստված»
միասնական վարկած չկա: Ամենից հավանական են երկուսը. ա) ծագում է հնդեւրոպական *ansu- «աստված, ոգի» (հմմտ. հ. հնդկ. ánila «կենսաշունչ», գ. *ansur «աստված, ոգի») եւ *diu- «աստված» հիմքերի բարդումով եւ -ած-ով, կամ այդ նույն *ansu- հիմքի եւ տուած «տվող» (հմմտ. գթած, ողորմած), ձեւի բաղադրությամբ. բ) ծագում է աստ- արմատից, որ հաստ արմատի տարբերակն է, բայց սխալմամբ միաց-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստուածաբարբառ,
աստուածաբեր,
աստուածագէտ,
աստուածագիր,
աստուածախաւս,
աստուածախաւսել,
աստուածահար,
աստուածանշան,
աստուածեղէն,
աստուածական,
աստուածանի,
աստուածարել,
բազմաստուածեան,
երեքաստուածեան,
չաստուած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ánila
«կենսաշունչ»
գ.
*ansur
«աստված, ոգի»
ԱՍՐՈՒՆՃ
(ասրեճ)
«մի ներկ՝ սիլիկոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. asranj
(կարդացուած asrunj)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 283
ԱՍՓՈՒՇ
«կալաբար, մի բույս՝ salicorma L.»
Ստուգաբանություն (անստույգ)
բարդութիւն -փուշ բաղադրիչով, բայց ի՞նչ է աս-:
ԱՐԱՅԻՇ
«հանդես»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. ārāyiš
«զարդարանք, հարդարանք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 296
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։