Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 800 բառահոդված (էջ 6/80)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՈՒՆՔ (ԲՀ) «ամբարտավանություններ»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս փոխառություն կամ օտարալեզու բառ, որովհետեւ գրված է «թարգմանի ամբարտաւանութիւնք»։ Սակայն որոշ ձեռագրերում գրված է անդութն, որ թերեւս յանդուգն բառի սխալագրությունն է:
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՈՒՍԱՅ (ԲՀ) «անարգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՐԱԼ (անդրանալ) «գրգռվել, ձանձրանալ (?)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդրացուցիչ, անդրալի
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՐԱՆԻԿ -ն, -ի, -աց, -ան «առաջնեկ, ավագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ant(i)- «առջեւ, դիմաց» (անմիջական նախաձեւ՝ *ant(i)ro-) -անիկ բաղադրյալ վերջածանցով
Բնիկ հնդեւրոպական՝ *ant(i)ro-, *ant(i)- «առջեւ, դիմաց» նախաձեւից՝ -անիկ բաղադրյալ վերջածանցով։ (ըստ Բուգգեի, որ վերականգնում է *antero- կամ *antro- նախաձեւ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդրանիկածին, անդրանիկացուցանել, անդրանիկութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
anterior
«առաջին, առաջնային, անդրանիկ»
Մատենագիտություն
Pok. IEW 49
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՐԱՎԱՐՏԻՔ
Ստուգաբանություն ()
Տե՛ս նաեւ
Էջ 56, սյունակ 1 Էջ 56
ԱՆԴՐԱՔՆԷ (անդրքնէ, անդրքօէ) «փրփրեմ, դանդրոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀνδράχνη
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 192
Էջ 56, սյունակ 1 Էջ 56
ԱՆԴՐԻ (անդրիանդ/տ), -եաց, -ոց «արձան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀνδριάς
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդրիագործ, անդրիաստեղծ, անդրագիր, կիսանդրի, անդրիանտագործ
Մատենագիտություն
H. AG 240; Աճ. ՀԱԲ 192
Էջ 56, սյունակ 1 Էջ 56
ԱՆԴՐԻԱՍՏ «անխուսափելի» (Նեմեսիս աստվածուհու մակդիրը)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. Ἀδράστεια
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 192
Էջ 56, սյունակ 1 Էջ 56
ԱՆԴՐԻՏԱԿ «վայրի չաման»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *andh- «բողբոջել, ծաղկել» (անմիջական նախաձեւ՝ *andhos-)
Կազմուած է այլուստ անծանօթ անդրի- (սեռակա՞ն) եւ տակ «արմատ» բաղադրիչներից։ Առաջինը կապ ունի՞ հնդեւրոպական *andh- «բողբոջել, ծաղկել» արմատի հետ (*andhos- «ծաղիկ, խոտ»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ándha
«սոմա (բույս)»
խոլ.
ainder
«երիտասարդ կին» <կելտ. *andhero «ծաղկող, երիտասարդ»
հայ.
անդ
«հունդ»
հայ.
անդեայ
«նախիր»
Էջ 56, սյունակ 1 Էջ 56
ԱՆԴՐՈՅԹՔ «որձ, որձկանք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կազմուած է ինչ-որ անդր- արմատից (կապ ունի՞ անդրալ «գրգռուել» բայի հետ)՝ -ոյթ ածանցով։
Տե՛ս նաեւ