Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 103 բառահոդված (էջ 6/11)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՊԵԱԿ (վրիպակով՝ երեակ) «անկողին» ((բբ))
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. έπι-αυς «քնել (մի բանի վրա)»
փոխառություն հունարենից: Ամալյանը (ԲՀ 364) հանում է հուն. έπι-αυς «քնել (մի բանի վրա)» բայից (?):
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵԱՅ ««ծառ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ եբր. 'ēz «ծառ»
Աճառյանը (ՀԱԲ 2, 69) հնարավոր է համարում նույնացնել երու (երիւ) անստույգ բառի երուաց ձեւի հետ: Ամալյանը (ԲՀ 365) հանում է եբր. 'ēz «ծառ» բառից (?):
Մատենագիտություն
ՀԱԲ 69; ԲՀ 365
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԹԱԿ «համատարած» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Ճիշտ ձեւն է երկաթ, որ առկա է բոլոր ձեռագրերում, բացի մեկից (հմմտ. Ամալյան, ԲՀ 365). բայց ինչո՞ւ է բացատրված «համատարած»։
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՏ «վարդապետ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Հազիվ թե լինի զհետ բառի կրճատված ձեւը: Ամալյանը (ԲՀ 267) համարում է զեղ «վերադիր» բառի աղավաղումը:
Տե՛ս նաեւ
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՐՏՈՒՔ «ուրեք» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Ըստ Ամալյանի (ԲՀ 367), զետու(ն)ք «օրենք» եւ զերտուք «ուրեք» բառահոդվածներից մեկը աղավաղված կրկնություն է:
Տե՛ս նաեւ
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԷԹ «վերնագիր» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Զեդ «վերագիր» բառի աղաւաղուած ձեւը
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 368
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՆԴ ԻՐՍ (ընդիրանգիրս) ««անմարմինս» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Աճառյանը (ՀԱԲ 2, 125) ունեցել է ընդիրանգիրս տարբերակը։ Երեմիայի բառարանի քննական հրատարակության մեջ Ամալյանը բերում է ընդ իրս ձեւը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 125
Էջ 270, սյունակ 1 Էջ 270
ԹՈԹ «թմբուկ» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. top «աղավաղված»
աղավաղված
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 303
Էջ 270, սյունակ 1 Էջ 270
ԹՈԹՈՒԽ «մթագին» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
Կրկնավոր՝ թուխ արմատից: հմմտ. Ամալյան, ԲՀ 373:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 373
Էջ 270, սյունակ 1 Էջ 270
ԹՈԿՈՄ «ջերմություն» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ եբրայական xom
Ամալյանը (ԲՀ 373) առնված է համարում «Բառք եբրայեցւոց» բառարանից եւ համարում եբրայական բառ, բայց տալիս է xom սկզբնաղբյուրը։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 373