Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՀԱՍՏ
(-ի, -ից)
«հաստատուն, հաստ. հաստատություն, ամրություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pasto-
«հաստատուն, ամուր»
Բնիկ հնդեւրոպական՝ *pasto- «հաստատուն, ամուր» հիմքից: Այստեղից են նաեւ հաստորբ, հաստատ, այլեւ, թերեւս, Աճառյանի կողմից (ՀԱԲ 1, 85) ազդ-ի տակ դրվող աստի, աստին, աստոյ, «հաստատուն» եւ աստոյ, աստա «զորեղ» բառերը: Հնարավոր է, որ մասամբ խառնված լինի *ost- «ոսկր» արմատի (>հայ. ոսկոր) ածանցական իմաստի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստել,
հաստանալ,
հաստիչ,
հաստոց,
հաստումն,
հաստաբեստ,
հաստակաշի,
հաստակապ,
հաստահարուստ,
հաստահեղույս,
հաստահիմն,
հաստամագիլ,
հաստամետ,
հաստանդամ,
հաստապինդ,
հաստարմատ,
հաստույժ,
հաստաբուն,
հաստագլուխ,
հաստամարմին,
հաստավիզ,
հաստափոր,
հաստորբ,
հաստատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pastyá-
«տուն, բակ, բնակարան»
իբրեւ հաստատուն բնակություն
հ. իսլ.
fastr
«հաստատուն, ամուր»
հ. անգլ.
fast
«հաստատուն, ամուր»
հ. վ. գ.
festi
«հաստատուն, ամուր»
խեթ.
hastai-, hasti-
«ոսկոր, դիմացկունություն, դիմադրողականություն»
Մատենագիտություն
H. AG 464;
Աճ. ՀԱԲ 49
Տե՛ս նաեւ
ՀԵՑ
(խեց)
«անիվի շրջանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *peg-
«ուս, ազդր, կողք»
(անմիջական նախաձեւ՝ *peks-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
paksas
«կողք»
ՀՐԱՍԱՐԱԿ
«մունետիկ, ազդարար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *fratarak-
հմմտ. պրթ., մ. պ. fra- «առաջ» եւ ավ. tar- «անցնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրատարակել,
հրատարակիչ,
հրատարակումն,
հրատարակարէն,
հրատարակութիւն,
հրատարակչական,
հրատարակչութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 133
ՃՈՒՌՆ
«ազդր, ոտք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՄԱԶԴ
«պինդ, ամուր, խիստ, հաստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Զուգաբանություններ այլ լեզուներում
արեւել. իրան.
māsta
«մեծ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 222
ՄԱԶԴԵԶՆ
(-զան, -զունք, -զանց)
«զրադաշտականութիւն, զրադաշտական կրօն»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մազդեզական
ՄԱԶԴԵԿԱՆ
«ամսվա վեցերորդ օր»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն է, բայց բուն աղբյուրը չի հավաստվում
ՄԱԶՏԱՔԷ
(մազտաք, մագթաքէ, մազտաքի, մազդիքի, մաստաքէ, մազդիկ)
«մածուն, ձիւթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μαστίχη
Մատենագիտություն
H. AG 362;
Աճ. ՀԱԲ 223
ՄԱՍ
II
(մազդ)
«պինդ, հաստ, թանձր, համբերատար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad-
«թաց. պարարտ»
(անմիջական նախաձեւ՝ *mads-to- կամ *mad-do-)
եթէ *mad-do- -> *mat-to- -> մաստ < հ.-ե. *mad-
Բաղադրութիւն՝ մաստ(ն)ութիւն: Աւելի քիչ հաւանական է փոխառութիւն համարել իրանական աղբիւրից՝ māsta «մեծ», ինչպէս կարծում է Հ. Աճառեանը (ՀԱԲ 3, 222):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաստ(ն)ութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գերմ.
mast
«բտում, պարարտացում»
ալբ.
májmem
«հաստանալ, գիրանալ»
սլ.
māscdan
«մակարդվել»
Մատենագիտություն
ՀԱԲ 222
Տե՛ս նաեւ
ՄԱՍ
III
(բբ)
«բողբոջած ու մաքրված գարի` գարեջուր պատրաստելու համար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad-
«թաց. պարարտ»
(անմիջական նախաձեւ՝ *mads-do- կամ *mad-do-)
եթէ *mad-do- -> մաստ
Իմաստով հեռու է իրանական ձեւերից, եւ դժվար է փոխառութիւն ենթադրել:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրսկ.
māst
«մածուն»
հ. վ. գերմ.
mast
«բտում, պարարտացում»
հ. հնդկ.
māda-
ավ.
maθa-
«հարբեցնող խմիչք»
հ. հնդկ.
mattá-
«հարբած, գրգռված»
լատ.
mattus
«հարբած»
հ. անգլ.
mōs
«շիլա, կերակուր»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։