Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 596 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 477, սյունակ 1 Էջ 477
ՁՈՒ (-ոյ) «ձու, հավկիթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *iōiom- «ձու» (անմիջական նախաձեւ՝ *o(u)i-om-) նախաձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձուանեկ, ձուարդ, ձուաձեւ, ձուածին, ձուարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. xāya
հուն. ōion «ձու» (*i>ձ անցման համար հմմտ. ձաւար, ձեգ)
Մատենագիտություն
Pok. IEW 784
Տե՛ս նաեւ
Էջ 477, սյունակ 1 Էջ 477
ՁՈՒԿՆ (-ան, -ունք, -անց) «ձուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'h-iu- «ձուկ» (անմիջական նախաձեւ՝ *g'h(i)u-kon-) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձկնորս, ձկնորսութիւն, ձկնաքաղ, ձկնահան, ձկնաւոր, ձկնիկ, վիշապաձուկն, աղձուկն, օձաձուկն, ձկնաբան, ձկնկիթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. iχθύς
լիտվ. žuvis
հ. պրուս. suckis «ձուկ»
Մատենագիտություն
H. AG 471; Աճ. ՀԱԲ 160
Էջ 477, սյունակ 1 Էջ 477
ՁՈՒՂԲ (ծուղբ) «ձկնկիթ, խավիար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'h-iu- «ձուկ» (անմիջական նախաձեւ՝ *g'hiu-) +lep-
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 41-42
Էջ 477, սյունակ 1 Էջ 477
ՁՈՒՆԻ «ծաղր, ծանակ (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *g'heu- «հորանջել, բերանը բանալ» (անմիջական նախաձեւ՝ *g'heuniio-) արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. geyja «հաչել, հայհոյել, ծաղրել»
գոթ. gaunon «գանգատվել, վշտանալ»
Էջ 477, սյունակ 1 Էջ 477
ՁՈՒՆՁ «հին շոր, քուրջ» (բ. «կապերտ»)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. jonji (թերեւս)
փոխառություն՝ վրաց. jonji:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձնձի, խորձունձ
Էջ 477, սյունակ 1 Էջ 477
ՁՈՒՆՁՈՒՆԱԿ «մի թռչուն» (բբ)
Բնաձայն (հավանաբար)
կրկնավոր բնաձայնական կազմություն՝ -ակ վերջածանցով:
Մատենագիտություն
H. AG 471; Աճ. ՀԱԲ 160; Ջահ. ՀԼՊ 127
Էջ 477, սյունակ 1 Էջ 477
ՁՊՏԻԼ ««՞» (ԲՀ՝ «ձգնալ», «ձփնալ», «ձփտալ» բացատրություններով)»
Անստույգ
Ծագումն անհայտ է: լինի ժպտել (-իլ) բայի բացատրության սխալ գրություն կամ ձպրտալ բայի աղավաղված մի ձեւ:
Տե՛ս նաեւ
Էջ 477, սյունակ 1 Էջ 477
ՁՐՏԱԼ «ճմկոտել»
Բնաձայն (թերեւս)
պատկերավոր-բնաձայնական կազմություն:
Էջ 477, սյունակ 1 Էջ 477
ՁՐՁԵԼ «կորզել, շորթել, կեղեքել, գողանալ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'her- «բռնել, գրավել» (անմիջական նախաձեւ՝ *g'her-g'h- կամ *g'her-di-) արմատից (բաղարկված *g'her- «փոքր, մանր» արմատի հետ)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. harati «բերում է, տանում է, բռնում է»
Էջ 477, սյունակ 1 Էջ 477
ՁՕՆՁ (-ի, -ից) «ժայռ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վիմաձօնձական