Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 592 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱՄԱԹ «քսու, անհասկացող» (ԲՀ)
Անստույգ
Ծագումն անյայտ է։
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱՄՁԱՄ (ձանձամ) «տգեղ, գարշ» (բբ)
Անստույգ
Ծագումն անյայտ է։
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱՅՆ (-ի, -ից) «ձայն, եղանակ, բառ, լեզու, խօսք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'huen- «հնչել» (անմիջական նախաձեւ՝ *g'hunii-) արմատից
Աճ. ՀԱԲ 3, 144 (կասկածելի է համարում)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձայնել, ձայնակից, բարձրաձայն, ձայնաւոր, ձայնատու, ձայնատուր, ձայնարկու, ձայնալար, ձայնագիր, ձայնագրութիւն, ձայնաւոր, բառաձայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. ze «ձայն»
հ. սլ. zvaneti «հնչել»
ռուս. звенеть «հնչել»
Մատենագիտություն
Pok. IEW 490; Ջահ. ՀԼՊ 129; Աճ. ՀԱԲ 144
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
-ՁԱՆՁ (բարաձանձ «ուռց» բառում)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
նույնն է ձանձ «ցորենի կճեպ» արմատի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 145
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՆՁԱԽԱՐԻԹ (ձանձրախարիթ) «կարմիր, մուգ կարմիր, սեւ, մրագույն»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. zəxorīθā
Մատենագիտություն
H. IF 478; Աճ. ՀԱԲ 145-156; Ջահ. ՀԼՊ 458, 479
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՆՁԻՐ «ձանձրալի, ձանձրույթ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *g’her(s)- «հառել, սեւեռել» կրկնավոր
Հազիվ թե բնիկ հնդեւրոպական կրկնավոր *g’her(s)- «հառել, սեւեռել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձաձրանալ, ձանձրալի, ձանձրանալի, ձանձրույթ, ձանձրացկոտ, ձանձրամիտ
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՌ «կոշտ ու կոպիտ, անշնորհք, խնժոռ, տգեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’her(s)- «հառել, սեւեռել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձառադեմ, ձառմուկն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հո. garb «կոշտ, կոպիտ»
կիմր. garw «կոշտ, կոպիտ»
Մատենագիտություն
Աճ ՀԱԲ 146
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՌ(Ա)ԳՆԵԼ (ձեռագդել) «ծեծել, հանդիմանել»
Անստույգ (թերեւս)
Թերեւս կապ ունի ձառ արմատի հետ
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՐ I «(կոշտ) մազ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’her(s)- «հառել, սեւեռել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձարաձեւ, ձարի, ձարմաղ, ձարխոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. ձառ
լատ. horreo «սառչել, փշաքաղվել, սարսափել»
Մատենագիտություն
Pok. IEW 445; Ջահ. ՀԼՊ 128
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՐ II «խոյ, նոխազ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’hers-
Կապ ունի *g’hers- արմատին պատկանող ձար «(կոշտ) մազ», ձառ «կոշտ, տգեղ» արմատների հետ