Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 59 / 240
ԵՐՓՆ
(գրված նաեւ ներփն)
«գույն, երանգ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *perk'- «խայտաբղետ» արմատի հետ, այս դեպքում փ-ն անբացատրելի է մնում։ ... քիչ հավանական է նաեւ բխեցումը հնդեւրոպական *ser- «կարմիր, կարմրավուն» արմատից` արփի-ի բառի հետ միասին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երփնագոյն,
երփնաներկ,
երփներանգ,
գեղերփնել,
լուսերփն,
ծիրաներփնի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
farawa «գույն» (<*pork'-uo)
լիտվ.
sir̃pti «հասունանալ» (< «կարմրել»)
ԵՒԹԱՆԱՍՈՒՆ
(եաւթանասուն, եօթանասուն, եւթանասուն, իւթանասուն, ութանասուն (մի տեղում), օխթանասուն)
«յոթանասուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *septmk'omtə-
հետագա ձեւափոխությամբ
հետագա ձեւափոխությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եւթանասունեկին,
եթանասունեմի,
եւթանասուներորդ,
նորեօթանասունամեակ,
եօթանասունամեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
septuaginta
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 74
ԵՒՐՈՆՈՏՈՍ
(եւրանօտոս)
«հարավ-հարավ-արեւելյան քամի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ευρόνοτος
Մատենագիտություն
H. AG 249;
Աճ. ՀԱԲ 71
ԵՒՐՈՍ
-ի, -աց
«արեւելա-հարավ-արեւելյան քամի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εύρος
Մատենագիտություն
H. AG 349;
Աճ. ՀԱԲ 72
ԵՒՐՈՍԻՂԱՍ
«հարավ-հարավ-արեւելյան քամի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ευρο(s) < հուն. σελας «լույս, փայլատակում, կայծակ»՞
«հարավ-հարավ-արեւելյան քամի»
հուն. ευρο(s) «հարավ-հարավ-արեւելյան քամի» + -սիղաս (<հուն. σελας «լույս, փայլատակում, կայծակ»՞):
ԵՓԵՆՈՍ
(-ի, -աց)
«վայրի ցուլ (°)» կամ «մի խեցեմորթ (°)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հունարեն (՞)
(թերեւս ձեւի աղավաղությամբ, բուն աղբյուրը չի հավաստված)
ըստ ձեւի, համեմատւում է հուն. βονας(ς)ος «վայրի ցուլ» կամ հայ. (< հուն.) եպենէս «մի խեցեմորթ» բառերի հետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βονας(ς)ος «վայրի ցուլ»
հայ.
եպենէս «մի խեցեմորթ» (< հուն.)
ԵՔԹԵՐԱՆ
(եբթերան, սխալմամբ՝ (ն)եբտիւրբան)
««ձկնային» (որպես հատուկ անուն գործածված Երուսաղեմի տոների մեկի համար)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ιχθυηραν
տառադարձություն
Մատենագիտություն
H. AG 349;
Աճ. ՀԱԲ 73
ԵՔԻՆԷԻՍ
«մի տեսակ փոքր ձուկ, նավակալ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. έχενηϊς
Մատենագիտություն
H. AG 349;
Աճ. ՀԱԲ 73
ԶԱԿՈՒՆԻ
«(մի քամու անուն. ԲՀ` զակունիք «անուանք հողմոց» (գրված նաեւ «աւանք հողմոց»))»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կազմված է զակ անծանոթ արմատից` -ունի ածանցով
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։