Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 59 / 318
ԴԱՄԲ
«թաղում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dembh-
«թաղել»
(անմիջական նախաձեւ՝ *dhmbh-)
արմատից
(հայ-հունական զուգաբանություն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դամբան,
դամբանական,
դամբանագէշ,
դամբանագէջ,
դամբանակ,
դամբարան,
դամբարանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τάφος «թաղում, հուղակավորություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 618;
Pok. IEW 248-249
ԴԱՄՆԱ
«գարուն, գարնանային ժամանակ»
(բբ)
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապված լինի հ. ֆրանս. temps prim (prim temps, ֆր. printemps) «առաջին ժամանակ, գարուն» կապակցության հետ։
ԴԱՄՈՆ
(դամոյն)
«մի տեսակ սալոր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դամոնաշիր,
դամոն(ա)ջուր,
դամոնի
ԴԱՅԵԱԿ
(-ի, -աց)
(դահեակ)
«դայակ, ստնտու, դաստիարակ, խնամակալ, սնուցող»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dāyak
Աղբյուր՝ պ. dāya
Հյուբշմանը (AG, 437) համարում է բնիկ հայերեն՝ դիել, դալ (< դայյ) ձեւերի հետ միասին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դայեկորդի,
դայեկութիւն,
դայեկատոհմ,
դայեկարար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 619;
AG 437
ԴԱՆԳԱՍՏԵԼ
(դանկատել, դանգել)
««ծաղրել, արհամարհել» (ԲՀ՝ «ծանակել, այպանել» եւ «արհամարհել»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhen-
«խփել, ծեծել, հրել»
(անմիջական նախաձեւ՝ *dhngh-)
*-gh- աճականով
հայ-գերմանական զուգաբանություն՝ հայերենում իմաստային յուրահատուկ զարգացմամբ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
danga «ծեծել»
հ. շվեդ.
dinugn «խփել»
հ. անգլ.
dangan «խփել, բախել»
Մատենագիտություն
Ջահ. None
ԴԱՆԴԱՉ
-ի, -ից
«երերում, տատանում, ցնորաբանութիւն»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *dhen- «վազել, հոսել» արմատի հետ (*dhn-dh-), որից` հնդկ. dhanayati «շարժում է, վազում է», dhānvati «վազում է, հոսում է»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդաչել,
դանդաչուն,
դանդաչութիւն,
դանդաչուն-ք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
dhanayati «շարժում է, վազում է»
հնդկ.
dhānvati «վազում է, հոսում է»
ԴԱՆԴՌՈՒՆ
««անմեռուկ, փրփրեմ» (բրբ.)»
(բուսաբանություն)
Ծագումն անհայտ է
ԴԱՆԻԿ
(բբ)
«նվիճ»
Ծագումն անհայտ է
ԴԱՆԿԱՅ
(գանքա)
«մի տեսակ թանկագին քար»
Անստույգ
Անստոյգ բառ: Ծագումն անհայտ է
ԴԱՇՈՒՅՆ
(դարշոյն)
«երկսայրի կարճ սուր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական դաշնակ < իրան.) դաշնակ, պ. dašna
փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարշունակալ,
դաշունահար
Մատենագիտություն
Ջահ. None
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։