Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«կապ» որոնման արդյունք՝ 1109 բառահոդված · Էջ 59 / 111
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆՃԻՌ «կապանք, շղթա, հանգույց, դժվարություն, դավաճանություն, խարդավանք, կնճիռ, խորշոմ, խորհուրդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gen- «սեղմել, ճնշել, գնդված բան, գունդ» (անմիջական նախաձեւ՝ *gendio-)
Արմատից. հմմտ. հայ. կնճ- «հաստ բան, գունդ, ելունդ», հ. վ. գ. knetan «ճմռել», ն. վ. գ. knoten «կապ, հանգոյց»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կնճ- «հաստ բան, գունդ, ելունդ»
հ. վ. գ. knetan «ճմռել»
ն. վ. գ. knoten «կապ, հանգույց»
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՆՁԱԿ «?»
Անստույգ (թերեւս)
Եթե նշանակում է «հաստ» (մարդու մասին), ապա, թերեւս, կապված է կնճ- արմատի հետ
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՇԿՈՌ «հանգույց, կապ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-(s)- «պտտել, ոլորել, հյուսել» (անմիջական նախաձեւ՝ *gōrs-gōrs-) կրկնավոր
կրկնավոր՝ *gōrs-gōrs- *ger-(s)- «պտտել, ոլորել, հյուսել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կշկուտ, կշկոռտուն, կոչկոռտուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. karra «կծկվել, ոլորվել, միահյուսվել»
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՇՈՇ «էտոց, էտելու դանակ»
Անստույգ (թերեւս)
կապված է կշտել «ժխտել» բայի հետ, բայց ի՞նչ է -ոշ
Տե՛ս նաեւ
Էջ 414, սյունակ 1 Էջ 414
ԿՈԹ (կոթղ) «կոթ, մեդեխ, բռնելատեղ, ցողուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gwet- «ուռուցք, կլորություն» (անմիջական նախաձեւ՝ *gwot-)
Քիչ հավանական է կապը նաեւ կանթ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոթատ, կոթուն, շերեփակոթ, սունակոթ, երկայնակոթ, խնդակոթ
Տե՛ս նաեւ
Էջ 414, սյունակ 1 Էջ 414
ԿՈԹՈՂ «կոթող, հուշարձան»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի կոթ բառի կամ հնդեւրոպական *gwet- «ուռուցք, կլորություն» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոթողել, քարկոթող, աշտարակաքարկոթող, կոթողական
Տե՛ս նաեւ
Էջ 415, սյունակ 1 Էջ 415
ԿՈՃԻԿ «մի տեսակ սոսինձ»
Անստույգ (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. kocici (թերեւս) «կոճիկ»
Կազմված է -իկ վերջածանցով՝ կոճ- արմատից, որ կապված է վրաց. kocici «կոճիկ» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոճկել
Էջ 415, սյունակ 1 Էջ 415
ԿՈՃՈՃ (բրբ. նաեւ կոծիծ) «մի փուշ՝ կոստուկ»
Անստույգ
Կրկնավոր կոճ- արմատից, որ կապված է կոճիկ բառի կոճ- արմատի հետ. կոստուկի անվան եւ կոծիծ «կպցնող նյութ» բառերի կապի համար հմմտ. ն. գ. klette «կոստուկ» եւ գ. *kleip «կպցնել, սոսնձել»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. գ. klette «կոստուկ»
գ. *kleip «կպցնել, սոսնձել»
Էջ 415, սյունակ 1 Էջ 415
ԿՈԿ «կոկ, ողորկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gag- «կլոր բան, գունդ» (անմիջական նախաձեւ՝ *gōg-) *-o ձայնավորումով
կապ ունի հնդեւրոպական *gag-, *gōg- «կլոր բան, գունդ» արմատի հետ՝ *-o ձայնավորումով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոկել, կոկութիւն, կոկան, կոկնուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. kok «փոքր, կլոր հաց»
շվեդ. kok «փոքր, կլոր հաց»
լիտվ. gúogė «գլուխ, գագաթ»
Էջ 416, սյունակ 1 Էջ 416
ԿՈՂԻՆՋ (կողղինջ) «խխունջ» (բբ.)
Ծագումն անհայտ է
Մի կողմից՝ հնարավոր է կ/խ անցումով կապը խխունջ բառի հետ (Աճառյան, ՀԱԲ 2, 621, տե՛ս), մյուս կողմից՝ հնարավոր է ծագումը կողլանջ հայերեն բառից:
Մատենագիտություն
Աճառյան, ՀԱԲ 621
Տե՛ս նաեւ