Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«լի» որոնման արդյունք՝ 1599 բառահոդված · Էջ 59 / 160
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 292, սյունակ 1 Էջ 292
ԼԱՒ (-ի, -աց) «լավ. օգտակար, շահաւետ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *labh- «բռնել, ունեցվածք, կալվածք»
արմատից: Հնարաւոր է համարւում նաեւ համեմատութիւնը հնդեւրոպական *lē(e)-/ləi- «ցանկանալ» արմատից ծագող հուն. λώϊος «աւելի լավ» բառի հետ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լաւախաւս, լաւանալ, լաւիմաց, լաւութիւն, անլաւ, բարելաւ, քաջալաւութիւն
Նոր՝
լաւատեսակ, բարելաւել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. lābha «ձեռքբերում, օգուտ, շահ»
հուն. λαφύρον «ավար, կողոպուտ»
լիտվ. lōbis «հարստութիւն, գանձ»
լիտվ. lābas «բարիք. բարի»
լատվ. labs «լավ, բարի»
պրուս. labs «լավ, բարի»
Մատենագիտություն
H. AG 451; Աճ. ՀԱԲ 268; Ջահ. ՀԼՊ 135; Աճ. ՀԱԲ 268
Տե՛ս նաեւ
Էջ 292, սյունակ 1 Էջ 292
ԼԱՒԻՏ ««ունելի, աքցան» (բրբ)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. λαβις, -ιδος (թերեւս) «ունելի, ճարմանդ. կեռիկ»
Էջ 292, սյունակ 1 Էջ 292
ԼԱՒՇ (լաւաշ) «երկար, լայն եւ տափակ, այդպիսի հաց՝ լավաշ, թաղթ, արջտուկ (բոյս)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lāb/p- կամ *lob/p- «թոյլ կախվել» (անմիջական նախաձեւ՝ *lāp-skh-°)
արմատից (լաւշ < *lāp-skh-°).
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լաւշտակ, լոշտակ, լոշել
Նոր՝
լոշազաքայ, լոշքաշ, լոշականջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. labor «սահել, իջնել, տարածվել»
լատ. labium «շուրթ»
հ. իսլ. slafask «թուլանալ, հալից ընկնել»
անհայտ leppr (<*lappja) «ցնցոտի...»
Էջ 293, սյունակ 1 Էջ 293
ԼԱՌ (լոռ, լոր, լռոն) «ջրիմուռ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կամ մերձիմաստ այլ արմատ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լաւռաբոյս, լաւռամարգ, լաւռաւէտ
Նոր՝
լաւռամրգի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. lustrum «ճահիճ, ճահճուտ, մորուտ»
հուն. λυθρον «արիւնախառն ցեխ»
լիտվ. lutynas «ջրափոս, ճահիճ»
Մատենագիտություն
Pok. IEW 601; Աճ. ՀԱԲ 270
Էջ 293, սյունակ 1 Էջ 293
ԼԱՓ (-ի) «լափ, շան կերակուր, երեխայի փափուկ կերակուր, շիլա»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *laph- «չապաղացնելով լիզել, ագահաբար ուտել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լափել, լափումն, լափէզ, լափլիզել, լապլիզել, լափլիզող, լափատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λαφύσσω «արագորեն ուտել, խաշտել»
հ. վ. գ. laffan «լիզել»
մ. վ. գ. leffen «լիզել, ագահաբար ուտել»
Էջ 293, սյունակ 1 Էջ 293
ԼԵԳԷՈՎՆ (լեգէովն, լեգեհոն, լիգոն) ««լեգեոն» (լեգէոն, լեգեոն, լիգեոն «մի չար դեւ»)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λεγεών < լատ. legio, -onis
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեգէոնախումբ, լեգէոնական, լեգէոնաշար, լեգէոնեան
Մատենագիտություն
H. AG 352; Աճ. ՀԱԲ 271
Էջ 293, սյունակ 1 Էջ 293
ԼԵԶՈՒ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ոյ) «լեզու (երկու իմաստով էլ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dnģ'huā- «լեզու» նախաձեւերի խառնուրդով
հ.-ե. արմատ՝ *leiģ'h- «լիզել» նախաձեւերի խառնուրդով
առաջինի համար հմմտ. հ. հնդկ. jihvā, ավ. hizvā, հ. լատ. dingua, լատ. lingua, հ. իռլ. teng, գոթ. tuggo
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեզուային, բանձրալեզու, լեզուանի, երկլեզու, լեզուանութիւն, նորալեզուաբան, լեզուատ, լեզուաբանութիւն, լեզուակ, լեզուագէտ, լեզուագար, լեզուագիտութիւն, լեզուագարիլ, լեզուագիտական, միալեզու, երեքլեզուեան, բազմալեզու, երկլեզուեան, բոցալեզու, զառնալեզու, ծանրալեզու, համալեզու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. jihvā
ավ. hizvā
հ. լատ. dingua
լատ. lingua
հ. իռլ. teng
գոթ. tuggo
Մատենագիտություն
H. AG 452; Աճ. ՀԱԲ 272
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵԹԻԼ «թուլանալ, թմրել, վհատվել»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)leg- «թույլ, հոգնած լինել» (անմիջական նախաձեւ՝ *leg-to-) > լեթ
հ.-ե. արմատ՝ *kel- «խփել, կտրել» (անմիջական նախաձեւ՝ *klet-) > լեթ
Կասկածելի է կապը *(s)leg- «թույլ, հոգնած լինել» արմատի հետ (*leg-to->լեթ)։ Հազիվ թե կապ ունենա նաեւ հնդեւրոպական *kel- «խփել, կտրել» արմատի հետ՝ *klet->լեթ (°)
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵԼԱԼ «երերալ, շարժվել» (բրբ.)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lel- բնաձայնատիպ արմատ
Բնիկ հնդեւրոպական՝ *lel- բնաձայնատիպ արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. liliuoti «օրորել, ճոճել»
չեխ. leleti «հուզել»
ռուս. բրբ. лелеять «ալիքների վրա օրորել»
Մատենագիտություն
H. AG 254; Աճ. ՀԱԲ 293
Տե՛ս նաեւ
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵԼԻՔ «չոջիկ» (բրբ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. lail (թերեւս) «գիշեր»
փոխառութիւն՝ արաբ. lail «գիշեր» բառից ածանցուած որեւէ բառից (ըստ Աճառյանի (ՀԱԲ 2, 273), կա layl «արոս» °)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 273