Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 656 բառահոդված (էջ 59/66)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻԾ (պիծ, պիւծ, փից) «կեղտոտ, պիղծ, անմաքուր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս կապ ունի պիղծ հոմանիշի հետ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փծանք, փծել, փծիկ, փծուկ, փծկիլ, փցկիլ, փցագործ
Տե՛ս նաեւ
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՆԱՏ «աղքատ, խեղճ, թույլ»
Ստուգաբանություն (անստույգ)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *spen- «հենել» արմատի հետ, որ հիշատակում է Աճառյանը (ՀԱԲ 4, 505)։ Թերեւս կապ ունի փանաք հոմանիշի հետ (տե՛ս)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 505
Տե՛ս նաեւ
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՆԴՈՒՐԱ «սամույր, կզաքիս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՇՈՒՐ «մանր կտորտանք, փշուր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հենվելով վրացերենում գոյություն ունեցող զուգահեռ ձեւերի վրա՝ Աճառյանը (ՀԱԲ 4, 508- 509) ենթադրում է կամ կովկասյան փոխառություն, կամ մի երրորդ աղբիւր՝ ուրարտերեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փշրել, փշրանք, դիւրափշրելի, փշրաքաղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 508- 509
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈՅԹ -ո «փոյթ, ջանք, ճիգ, աճապարանք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փութալ, փութանակի, փութկոտ, մեծափոյթ, փութաքայլ, տագնապափոյթ, փութաջան, անփոյթ, անփութօրէն
Էջ 767, սյունակ 1 Էջ 767
ՓՈՎԿԱՄԱՃ «մի տեսակ մեծ սողուն (տաք երկրներում ապրող)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 769, սյունակ 1 Էջ 769
ՓՈՒՐՍԻՇՆ (փոշիշն) «դատաքննություն, հարցաքննություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. pursišn
Իրանական փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անփոշիշն
Մատենագիտություն
H. AG 256; Աճ. ՀԱԲ 528
Էջ 773, սյունակ 1 Էջ 773
ՔԱԼԱՔ «մոլորակների սահմանը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. falak «երկնակամար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 537
Էջ 773, սյունակ 1 Էջ 773
ՔԱԿ- «բաժանում, տրոհում»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քակել, քակիչ, կողաքակ, դյուրաքակ, քակտել, անքակտելի
Էջ 773, սյունակ 1 Էջ 773
ՔԱՂ I (-ի) «նոխազ, քաղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարդապայքաղից, եղջերուաքաղ, ուղտաքաղ, բաղեան, փղաքաղ