Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 773 բառահոդված (էջ 59/78)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 588, սյունակ 1 Էջ 588
ՇԻՐԽԱՍ «մամրիչ (բույս)»
Ստուգաբանություն (փոխառություն)
պարսկակա՞ն
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԼԱՆ «մոխիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
Աճառյանը (ՀԱԲ 3, 522) նշում է վրաց. šlami «տիղմ» բառը, որ քիչ հավանական է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԿԱՀ «նետի ծայր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շկահիւն, շկահական, շկահել
Էջ 590, սյունակ 1 Էջ 590
ՇՄՈՐԻԼ «հոտել, նեխել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. šmori «հոտ»
բայց կարող է լինել հակառակ փոխառութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 526
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՂՈՔՈՐԹ (շողոաթորթ, շողոքորդ) «կեղծաւոր, քծնող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «գայթակղեցնել, խաբել, շողոքորթել» (անմիջական նախաձեւ՝ *skholo-) *s-ով եւ կարճ ձայնաւորով ձեւից (*skholo->շողո-)
Առաջին մասը շողոմ-ի հետ միասին կարող է գալ հնդեւրոպական արմատից: Բայց ի՞նչ է -քորթ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շողոքորթել, շողոքորթանք, շողոքորթութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇԱԿ «պարանոց, վիզ, ծոծրակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
բուն աղբյուրը չի հավաստված
Տե՛ս նաեւ
Էջ 597, սյունակ 1 Էջ 597
ՇՐՈՒԱՆԴ (շուանդ, շուանգ) «խաղողի չանչ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ պարսկերեն
փոխառութիւն պարսկերենի՞ց, բայց աղբիւրը չի հաւաստուած
Էջ 597, սյունակ 1 Էջ 597
ՇՐՈՒՇԱԿ (շրոշակ, շրօշակ) «ձիու սանձ, բերանակապ, ծնծրակ (՞)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարսկական
բուն աղբիւրը (պարսկակա՞ն) չի հաւաստուած
Էջ 600, սյունակ 1 Էջ 600
ՈՂԵՂ «առավել»
Ստուգաբանություն (անստույգ)
կարելի է առանձնացնել -եղ վերջածանցը, բայց այդ դեպքում անհայտ է մնում ող-ը
Էջ 602, սյունակ 1 Էջ 602
ՈՉ (-ով, չ-) «ոչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kue- (անմիջական նախաձեւ՝ n- (<*kuo-)) դերանվանական հիմք
Կազմված է բնիկ հնդեւրոպական n- եւ չ տարրերից, որոնցից երկրորդը գալիս է վերջահար *-k’- մասնիկից (հմմտ. ո-ք, ին-չ, այլեւ հ. հնդկ. ca, ավ. ča հուն. τέ, լատ. -ex), իսկ առաջինի հարցը լիովին պարզ չէ։ Ճիշտ է, այն կարծես համընկնում է n- (<*kuo-) դերանվանական հիմքի հետ, բայց այդ դեպքում ո՞րն է ժխտական տարրը (*kuo-kue- պիտի նշանակեր «ով որ», «ով է », որի անցումը ոչ-ի դժվար է բացատրել)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոչինչ, չժողովուրդ, ոչնչութիւն, չիք, ոչնչանալ, չմեղ, ոչէութիւն, չբոտի, չախորժութիւն, չբոտիլ, չագահութիւն, չքատորիլ, չահագին, չքանալ, չանձնաւոր, չնաշխարհիկ, չանսական, չնչին, չաստուած, ոչնչին, չեւ, ոչնչական, չէական, չբմեղանք, չբմեղութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ca
ավ.
ča
հուն.
τέ
լատ.
-ex