Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված · Էջ 59 / 430
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 143, սյունակ 1 Էջ 143
ԳԱԳԱՅԵԼ ««գոռոզաբար կռկռալ» (աքլորի մասին)»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghagh-
բնաձայնական կազմություն, որ թերեւս հասնում է մինչեւ հնդեւրոպական միասնության շրջանը` *ghagh-.
Զուգաբանություններ այլ լեզուներում
թրք. գագաշել «կկթալ (հավի մասին` ձու ածելուց հետո)»
մ. վ. գ. gage(r)n «կռնչալ (սագի մասին)»
լիտվ. gagėti
ռուս. гоготать «կռնչալ»
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶ I (-ի, -ից) «մի բույս՝ զհեն»
Ծագումն անհայտ է
Բաղադրություն՝ գազիխեժ (գազի խիժ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գազիխեժ
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶ IV «կաչաղակ» (բբ)
Ծագումն անհայտ է
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶ V «աքցան» (բբ)
Ծագումն անհայտ է
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶԱԶԻԼ «սաստիկ զայրանալ»
Ծագումն անհայտ է
Կրկնավոր կազմություն։
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶԱՂ (ուշ՝ գազախ) «մոխիր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություն՝ գազաղանալ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գազաղանալ
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶԱՆ (-ի, -աց) «գազան, վայրենի գիշատիչ կենդանի, փիղ, վիշապ, օձ, բարկ, բունդ»
Ծագումն անհայտ է
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶԳԱԶԻԼ (գազգաթիլ) «խորշել» (ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է։ Նույնը նաեւ գազաղել, գազգաղել՝ դ-ի եւ գ-ի շփոթմամբ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 499, 505) երկուսից գ-ով տարբերակներից բերում է գազգաթիլ-ը, դ-ով տարբերակներից գազգաղել-ը՝ սխալ մեկնությամբ՝ «խոշորել» (փխնկ. «խորշել»)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 499, 505
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶՐ (գազար, գազօր) «մի ծառ» (ԲՀ)
Անստույգ
ԲՀ՝ թափիչ բառի բացատրության մեջ՝ սեռ. գազրի։ Ծագումն անհայտ է։
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԹ «հինավոր» (ԲՀ)
Անստույգ
Մեկնությամբ. հեն «ավազակ» բառի՞ց։ Ծագումն անհայտ է։