Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 589 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՈՒՐՃ III (բբ) «ձեռքի երակ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *men- «հեռացնել, տեղից շարժել»
Եթե ճիշտ է, ապա թերեւս կարող է ծագել հնդեւրոպական *men- «հեռացնել, տեղից շարժել» (՞) արմատից։
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՈՒՐՏ (-ոյ) «մուրտ, մրտենու պտուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. mūrt
Աղբյուր՝ պ. mūrd
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. mūrt, պ. mūrd։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրտենի, մրտի, մուրտաստան
Մատենագիտություն
H. AG. 197; Աճ. ՀԱԲ 364
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՈՒՐՑ «բռունցք, բռնցքամարտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer- «տրորել, շփել» (անմիջական նախաձեւ՝ *mōr-d-sk-)
արմատից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրցիլ, մրցություն, մրցամարտ, մրցունակ, մրցանակ, մուրցացի, անմուրց, մերկամրցանակ
Նոր՝
մրցանակաբաշխություն, անմրցելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μάρναμαι «մարտընչել, պայքարել»
հայ. մարտ
հայ. մարտընչել
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՈՒՔԵՐԻ(Կ) «սպասավոր» (գրաստավար)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. muqerik «գրաստ, գրաստավար»
Ճիշտ չէ Աճառյանը (ՀԱԲ 3, 365), որ «անստույգ» է համարում Քաջունու բացատրությունը՝ մուքեռիկ «իշապան»։
Մատենագիտություն
ՀԱԲ 365
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՌԱՅԼ (-ի) (մառայլ) «մութ, մռայլ, մթութիւն, խավար, աչքի բիժ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mer- «առկայծել» (անմիջական նախաձեւ՝ *mṛ-no-)
արմատից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մռայլություն, մռայլեցուցանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մայր
հայ. մառն ((*mr-io-))
հուն. μορτός «մթին, մթագույն»
հ. սլավ. mryj «մշուշոտ, մռայլ»
հ. սլավ. merknoti «մթնել»
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՌԶԳԱՅԼԻԼ «ագահաբար ուտել»
Ծագումն անհայտ է (թերեւս)
գայլ բառից կազմված ձեւ, բայց անբացատրելի է մռ- բաղադրիչը։
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՌՆՉԱԼ (-ել) «մռնչալ»
Բնաձայն
Պոկոռնին (Pok IEW 1, 748) տալիս է մրմրամ, մրմրիմ` mrmram, mrmrim, ձեւերը (*mormoc, *murmur- կրկնաւոր բնաձայնական արմատի տակ), որպիսիք չկան. այս արմատի տակ մենք տվել ենք մրմունջ-ի ձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մռմռումն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 365; Pok IEW 748
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՌՈՒԶ (գրված նաեւ մռոզ) «բեղ, ընչացք, մազմզուկ, մազաթել, գանգրահեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer- «հյուսել, կապել, թել. օղակ. հանգույց» (անմիջական նախաձեւ՝ *merōg/h-)
արմատից.
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. мережа «ցանց»
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՌՈՒՂ (մռո՞ւզ, մռո՞ւնջ) «ցցված դնչով, ցայտուն կզակով թաթար»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu- բնաձայնական արմատ
արմատից, որից հ. խլ. mūli, լիտ. mūte «երախ, ռեխ», այլեւ հայ. մռուտ, (մռութ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ. mūli
լիտ. mūte «երախ, ռեխ»
հայ. մռուտ
հայ. մռութ
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՌՈՒՆՋ «մռնչոց, շրթունք, մռութ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu- բնաձայնական արմատ
արմատից, որից նաեւ մունջ «խուլ»։ Աճառյանը (ՀԱԲ 3, 366) համարում է բնաձայնական անկախ կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մռնչել, մռնչական, մռնչիւն, մշտամռունջ, անմռունջ, մշտնջենամռունջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մունջ «խուլ»
Մատենագիտություն
ՀԱԲ 366