Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 588 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 540, սյունակ 1 Էջ 540
ՄՈՒՍՏԱՌ «քաղցու, չխմորուած գինի»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. mustār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
Էջ 540, սյունակ 1 Էջ 540
ՄՈՒՏ (-ի, -ից, ուշ՝ -ոյ) «մտնելը, մուտք, եկամուտ, արեւմուտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mōd- «հանդիպել, մօտենալ»
արմատից։ հնարաւոր է բաղարկում *meug- *mug- (> մոյծ, մուծ-) արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոտուտել, մտնել, մտել, ընդմտանել, դարանամուտ, արեւմուտք, արեւմտեայ, հմուտ, խելամուտ, միջամուտ, հետամուտ, ելմուտ, ծակումուտ, կանխամուտ, նորամուտ
Նոր՝
եկամուտ, եկամտային, անեկամտաբեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մատնիչ
հայ. մատ
Տե՛ս նաեւ
Էջ 540, սյունակ 1 Էջ 540
ՄՈՒՏԱՆՋԱՆԱՅ (մութանջանէ) «տապակած կամ շոգեխաշած միս»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. mutanǰana
Աղբյուր՝ արաբ. mutajǰana
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
Էջ 540, սյունակ 1 Էջ 540
ՄՈՒՏԷՐԻԿ «հսկիչ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. mudarrak
Մատենագիտություն
Ավագյան, ՎԱԲ 220-221
Էջ 540, սյունակ 1 Էջ 540
ՄՈՒՏՂԻԶ ««խազմուզ, խաղողի հիւթ» (ԲՀ)»
Անստույգ
Ծագումն անհայտ է։
Էջ 540, սյունակ 1 Էջ 540
ՄՈՒՐ (-ոյ) «մուր, ճանճախարիթ, սեւ թանաք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meu- «խոնաւ, կեղտոտ. հեղուկ, կեղտոտել» (անմիջական նախաձեւ՝ *mū-tro կամ *mū-to-)
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրել, մրոտել, մրանալ, մրագիր, մրաթաթախ, մրակերպ, մրայուն
Նոր՝
մրուր, մրազարկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. muras «տիղմ»
հ. հնդկ. mūtra- «մէզ»
ավ. mūθra- «կեղտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
Էջ 540, սյունակ 1 Էջ 540
ՄՈՒՐԻԿ «մոշի, մոշահաւի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μυρίκη
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
Էջ 540, սյունակ 1 Էջ 540
ՄՈՒՐԿ (-ի, -աց) «ցորենի հատիկ, աղանձ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *smeug(h)- «ծխել» (անմիջական նախաձեւ՝ *smug-ro-) (*smeukh-)
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրկել, մրկած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մոյգ
հայ. մուխ ((*smukh-))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363-364
Էջ 540, սյունակ 1 Էջ 540
ՄՈՒՐՀԱԿ (-ի, -աց) «մուրհակ, պարտագիր, դաշնագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *muhrak
Աղբյուր՝ մ. պ. muhrak «կնիք»
Աղբյուր՝ պ. muhr «կնիք»
հմմտ. մ. պ., պ. muhr, մ. պ. muhrak «կնիք»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մուրհակագիր
Նոր՝
պարտամուրհակ
Մատենագիտություն
H. AG 197; Աճ. ՀԱԲ 364
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՈՒՐՃ II «մուր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meu- «խոնավ, կեղտոտ. հեղուկ, կեղտոտել»
արմատից, որտեղից մուր (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրճանալ, մրճ(ճ)ոտ, մրճոտել, մրճոտիլ
Տե՛ս նաեւ