Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 585 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 538, սյունակ 1 Էջ 538
ՄՈՒՂՁ I (մողձ, մղինձ) «շնչահեղձություն, խեղդվելը»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, ջարդել» (անմիջական նախաձեւ՝ *mol-g/h- կամ *mul-k-)
որից մամուլ, «սեղմելու գործիք», մեղկ «թույլ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մղձուկ, մղձկել, մղձկոտ, մղնձկտալ, հեղձամուղձ
Նոր՝
մղձաւանջ, մղձաժետ
Տե՛ս նաեւ
Էջ 538, սյունակ 1 Էջ 538
ՄՈՒՂՁ II «սեւ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mel- «մթին, սեւ, կեղտոտ» գույնանիշ արմատից,
որից մլար։ Աճառյանը (ՀԱԲ 3, 332) միացնում է մղձուկ «շնչահեղձում» բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մղձուկ, մղձկութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 332
Տե՛ս նաեւ
Էջ 538, սյունակ 1 Էջ 538
ՄՈՒՂՋ (աղջամուղջ բառում)
Ստուգաբանություն
եթե ինքնուրույն բաղադրիչ է եւ ոչ թե աղջ-ի կրկնավորը, ապա հմմտ. մուղտ:
Տե՛ս նաեւ
Էջ 538, սյունակ 1 Էջ 538
ՄՈՒՂՏ «մշուշ, խավար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mel- «մթին, կեղտոտ» (անմիջական նախաձեւ՝ *mold-)
որից մլար, մուղճ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մղտանալ, մղտափարատ, մղտագույն, մղտագունութիւն, մղտաձեւ, մղտատեսակ, մղտութիւն, մղտոտ, աղտամուղտ
Տե՛ս նաեւ
Էջ 538, սյունակ 1 Էջ 538
ՄՈՒՂՐԷ (մողրայ, մաղտէ, մուղտէ) «սուրբ, կարմրահող»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. maγra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 357
Էջ 538, սյունակ 1 Էջ 538
ՄՈՒՂՐԻ (մուկրի) «մահմեդական կրոնավոր» (կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. muqrī
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 357
Էջ 538, սյունակ 1 Էջ 538
ՄՈՒՃԱԿ «(կանացի) կոշիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. mōčak
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մուճակագործ, մուճակակար
Մատենագիտություն
H. AG 196; Աճ. ՀԱԲ 357
Էջ 538, սյունակ 1 Էջ 538
ՄՈՒՃՈՒՐ «ծառա»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. majūr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մուճրութիւն, մուճարապետ, մուճարատուն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 357-358
Էջ 538, սյունակ 1 Էջ 538
ՄՈՒՄԻԱՅ (մոմիայ) «մումիա, զմռսած դի»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. mumiā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 358
Էջ 538, սյունակ 1 Էջ 538
ՄՈՒՆ -ոյ, ուշ՝ -ի «մանր մժեղ, եռք, քոս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mus- կամ *mu- «միջատ՝ մոծակ, ճանճ» (անմիջական նախաձեւ՝ *mus-no- կամ *mu-no-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մնակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μυῖα «ճանճ»
հ. վ. գ. mucka «մոծակ»
Մատենագիտություն
H. AG 476; Աճ. ՀԱԲ 358