Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 580 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՆԱ(Յ) «մեզ» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Աղբյուր՝ հուն. μόνος (թերեւս) «միակ, մեկ»
Թերեւս ուղղելի է մոնա «մեկ», եթե մոնա-ն հուն. μόνος-ից («միակ, մեկ») է, ինչպես կարծում է Ամալյանը (ԲՀ 408):
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՆԱՔՈՍ (մոնաքոզ, ԲՀ՝ մենաբազն) «մենակյաց, ճգնավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μοναχός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 345
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՆՈԶՈՆ (-ի, -աց) «միայնակյաց»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μονάζων
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոնոզոնակ, մոնոզոնական, մոնոզոնութիւն, մնազն, մոնազնութիւն
Մատենագիտություն
H. AG 366; Աճ. ՀԱԲ 345
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՇ (սեռ. մոշա՞յ) «մոշենի, մոշի պտուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *moro- (անմիջական նախաձեւ՝ *mors-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mors- (*moro- > հայ. մոր)՝ մորշ > մոշ անցմամբ (հմմտ. *mors-> բ. մոռ (հ.-ե.*rs > րշ եւ ռ տարբերակմամբ)):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոշավայրի, մոշենի, մոշի, բ. մոշահաւ, մոշահոտ, մոշաքաղ, մոշուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. բ. մոռ
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՌ «ազնվամորի, արքայամորի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *moro- (անմիջական նախաձեւ՝ *mors-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mors- (*moro- > հայ. մոր): մոշ-ի հնչյունային տարբերակը՝ հ.- ե. *rs > ռ եւ րշ > շ անցումներով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մոշ
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՌԱՆԱԼ «մոռանալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mer- «խանգարել, վրդովել, արհամարհել, մոռանալ» (անմիջական նախաձեւ՝ *mer-s-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոռացանք, մոռաց, մոռացկոտ, մոռացութիւն, մոռացումն, չմոռացական, անմոռաց, չարամոռաց, տիրամոռաց, երախտամոռաց, դիւրամոռաց, անմոռանալի, անմոռուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mṛśyate «մոռանում է, արհամարհում է, ներում է»
հ. վ. գ. marren «խանգարել»
լիտվ. maršùs «մոռացկոտ»
լիտվ. miřšti «մոռանալ»
Մատենագիտություն
H. AG 475; Աճ. ՀԱԲ 346
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՍ «շոշափումն» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Առնված է Աստվածաշնչի Մոսի կամ Մուսի հատուկ անվան մեկնութիւնից
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 408, 5
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՎԱՐԻ «մարախ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Հավանաբար առնված է հատուկ անվան մեկնութիւնից
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՎԴԱՍ (մովդաղ) «միայն» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Հավանաբար առնված է Մովդադ հատուկ անվան մեկնութիւնից
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՎԿ «լայն վարտիք»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է (եթե մոյկ-ի սխալագրութիւնը չէ)