Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված
· Էջ 58 / 79
ՆԵՍՓԱՅ
«մի քամի»
Փոխառություն
ՆԵՐԳՕՂ
«դավաճանող»
(ԲՀ)
Ստուգաբանություն (հավանաբար)
նենգող, ինչպես որ կա ձեռագրերից մեկում։
ՆԵՐՁՈՒՆ
«՞»
Անստույգ (հավանաբար)
կազմված է ներ- նախածանցով՝ ձու արմատից, իսկ վերջին ն-ն հոդ է, բայց ի՞նչ է հասկանում այս բառը գործածող Մագիստրոսը ներձուն ասելով, անհայտ է։
ՆԵՐՔՆԱՐ
«մի բույս»
Անստույգ
ՆԺԱՐ
(-ի, -ից)
«նժար, կշեռքի թաթ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական nizār
(հավանաբար, բուն աղբյուրը չի հավաստված)
Հավանաբար փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը հավաստված չի համարվում․
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
nižari «խաֆնճապակի»
վրաց.
nižara «խեցի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 449
ՆԺԴԵՀ
(-ի, -ից)
(նշդեհ)
«տարագիր, պանդուխտ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական niždeh (՞)
(պարթեւերենի՞ց, բուն աղբյուրը չի հավաստվում)
Փոխառություն իրանական աղբյուրից (պարթեւերենի՞ց)՝ niždeh (niž «արտ-, դուրս» եւ deh «երկիր»՞), բայց բուն աղբյուրը չի հավաստվում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նժդեհիլ,
նժդեհանալ,
նժդեհակից
Մատենագիտություն
H. AG 203;
Աճ. ՀԱԲ 449
ՆԺՈՅԳ
(-ի, -ից, -աւք)
(նշոգ, նժոյք)
«նժույգ, ընտիր ձի»
Փոխառություն
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նժոյգաձի,
նժուգատոր
ՆԺՈՒԱՂ
(նժվաղ)
«թույլ, աղոտ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե լինի niž-ով իրանական մի ձեւի փոխառություն․ քիչ հավանական է կապը նաեւ նուագ-ի հետ։
Տե՛ս նաեւ
ՆՈՒԱԳ
II
(-ի)
«անգամ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Հավանաբար փոխառություն իրանական աղբյուրից:
ՆՈՒԱՂ
«նվաղ, թույլ, տկար, աղոտ, մեղմ, պակասավոր, թերի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ual-
«ուժեղ լինել»
(անմիջական նախաձեւ՝ *ne-ual-)
*ne- ժխտականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական կազմություն՝ *ne-ual- «ոչ ուժեղ»՝ *ual- «ուժեղ լինել» արմատից: Ըստ Դյումեզիլի (Pok. IEW 1, 756), ունի իրանական ծագում, թեեւ նման իրանական բառ չի հավաստված:
Մատենագիտություն
Pok. IEW 756
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։