Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«կապ» որոնման արդյունք՝ 1109 բառահոդված · Էջ 58 / 111
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 409, սյունակ 1 Էջ 409
ԿԼՄՊՈՒՏԻԿ «բակլա» (բարբառային)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» (անմիջական նախաձեւ՝ *g(e)lemb-) հիմքից՝ առանց *b-ի անկման
Բառի սկզբնամասը ակնհայտորեն կապված է կլմպ/բ-բարբառային արմատի հետ, որ, թերեւս, գալիս է հ.-ե. *g(e)lemb- հիմքից՝ առանց *b-ի անկման (հմմտ. Ջահ. ՀԼՊ 124)՝ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» արմատից։ Սակայն կազմությունը լիովին պարզ չէ։
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 124
Էջ 409, սյունակ 1 Էջ 409
ԿԾՄ- (բրբ.) «՞» (բուսանուններ)
Անստույգ (թերեւս)
կապված է կիծ- արմատի կամ կծմնծուկ (կնճմնծուկ) բառի հետ, եւ մ-ն ածանցական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կծմախոտ, կծմակոլոբ
Տե՛ս նաեւ
Էջ 410, սյունակ 1 Էջ 410
ԿՂԵՄ(Ն) (ճղեմ) «կնյուն»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել, գնդանման բան» աճականով ձեւերի հետ
արմատի աճականով ձեւերի հետ:
Էջ 410, սյունակ 1 Էջ 410
ԿՂԵՍՈՒՐ (կլեսուր, լեսուր) «կիրճ, կապան, բերդ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. (բյուզ.) κλεισοΰρα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 603
Էջ 410, սյունակ 1 Էջ 410
ԿՂԶԻ (-ւոյ, -եաց) «կղզի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *gēlg̑hiio-) *-g̑- աճականով (*gel-, *gleg̑-, մասամբ *gelg̑h-°) ձեւից
Պետերսոնը եւ Պատրուբանին կապում են ըն-կղմել, ըն-կլնուլ բառերի հետ (որպես «ծովում ընկղմած»), իսկ Աճառյանը (ՀԱԲ 2, 603) համարում է ակկադական (ասուրական) փոխառություն` ենթադրելով այն արաբ. jazira եւ ասոր. gazartā «կղզի» ձեւերի հիման վրա, որոնք ձեւով հեռու են:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կղզային, կղզեակ, կղզիաբնակ, կղզիանալ, թերակղզի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լեհ. głaz «ժայռ, գլաժայռ, գլաքար, գետաքար»
մ. վ. գ. klinge «խճոտ ձանձաղուտ գետի մեջ»
հ. իսլ. kleggi «խոտի դեզ»
Մատենագիտություն
Ջահ. ԼՀԳ 70; Աճ. ՀԱԲ 603
Տե՛ս նաեւ
Էջ 410, սյունակ 1 Էջ 410
ԿՂԹԵԼ «հանգուցել, կապել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gel- «սեղմ(վ)ել, գնդվել» (անմիջական նախաձեւ՝ *glit- (°))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կղթել, կղթակապ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. clīpan «ամուր կացնել, ամրացնել, կախել»
հ. անգլ. clida, cloda «սպեղանի, վերքին կպցվող բուժակտոր»
մ. վ. գերմ. klīster «սոսինձ»
նորվ. kēstra «սոսնձել, կացնել»
լիտվ. glitùs «կպչուն»
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՂՈՒՌ «մորթինանման մի բույս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վել)» (անմիջական նախաձեւ՝ *gēlbh-) *-b(h) ածականով
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *gel- «գնդ(վել)» արմատի հետ՝ *-b(h) ածականով (*gēlbh- կղպ-՞):
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՃՂԱԿ «կճղակ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geu- (անմիջական նախաձեւ՝ *geu-d-)
Կապ ունի՞ կոճ, կճուճ բառերի կոճ, կճուճ- արմատների հետ (հնդեւրոպական *geu-d-):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կճղակաբաշխ, կճղակահերձ, կճղակաբաժին, կճղականալ, կճղակավոր, կճղակմեջ, երկակճղակ, զկճղանալ
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՄՇՐՈՒԿ «հալպուպ (բույս)»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *gem- «բռնել, սեղմել, ճնշել»
Կազմված է այլուստ անծանոթ կմշր- բառակազմական հիմքից եւ բուսանունների համար սովորական -ուկ ածանցով: Կմ-ը կապ ունի՞ հ.-ե. *gem- «բռնել, սեղմել, ճնշել» արմատի եւ նրանից ածանցված բարբառային կմշտել բայի հիմքի հետ:
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՆԱՓ «մի փշոտ բույս, որ օգտագործվում է կապերտները մաքրելու համար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κνάφος
Փոխառություն՝ հուն. κνάφος:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 606