Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 58 / 454
ԲԱՐԲԻԶԱԿ
(բարբիզնակ, բարբուզան, բարբուզնա, բարբուզնաւ)
«մի բոյս` ծմել (թրք.) հիրիկ»
(բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. yarbūz
սխալ ընթերցմամբ. բրբ. ձեւը ժող. ստուգաբանութեամբ կապւում է քրդ. bari bəza «ձիւնածին» կապակցութեան հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420
ԲԱՐԳԱՒԱՃ
(-ի, -ից)
««փառահեղ, պերճ» (նոր` «զարգացած»)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞)
հմմտ. սողդ. bry’wcy «երջանիկ, ունեւոր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարգաւաճիլ,
բարգաւաճանք,
բարգաւաճագոյն,
անբարգաւաճ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 519
ԲԱՐԿ
«կծու, թունդ, դժնի, բարկացկոտ, ուժգին, սաստիկ, շատ, հրավառ, խիստ տաքացած»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bherg-
(անմիջական նախաձեւ՝ *bhr̥guo-s-)
Pok. IEW 1, 963 (հնարավոր է համարում բերել նաեւ *bhag- «կծու» (*bhag-ro-) եւ *bh(e)reu- «հուզվել, ուժեղ շարժվել (առանձնապես եռալու ժամանակ)» հիմքերի տակ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. յղլ.
borb, borp «հիմար»
մ. յղլ.
borb «կոպիտ»
շվեդ. բրբ.
bark «կամակոր, անբարեհամբույր մարդ»
լատվ.
barkun «դաժան, կոպիտ»
լատվ.
bargs «ահեղ, խիստ»
Մատենագիտություն
Pok. IEW 963;
Ջահ. ՀԼՊ 117
ԲԱՐԿԺԱՏ
(բարզժատ, բարզատ, փէժատ)
«մի տեսակ խեժ, անգուժատ, քաղբան»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկերեն *bargazhat
(bārzad-ի կողքին)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 425
Տե՛ս նաեւ
ԲԱՐՁ
II
(-ձու, -ձունք, -ձանց)
«բարձր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhergh-
«բարձր, վեր»
(անմիջական նախաձեւ՝ *bherg'hu-r-)
*bherg'h- «բարձր, վեր» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարձրանալ,
բարձրաւանդ,
բարձրագոյն,
բարձրեալ,
բարձրիմաստ,
բարձրահաս,
բարձունենակ
Նոր՝
բարձրագահ, բարձրաստիճան, բարձրաքանդակ
բարձրագահ, բարձրաստիճան, բարձրաքանդակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
brhant- «բարձր, մեծ»
ավ.
bərəzant «բարձր»
խեթ.
parkuš «բարձր»
Մատենագիտություն
H. AG 428;
Աճ. ՀԱԲ 414;
Ջահ. ՀԼՊ 116
Տե՛ս նաեւ
ԲԱՐՁՈՒԵՆԵԱԿ
(բարձունենեկ, բարձունենիկ, բարձունիճեակ, բարձմանեակ, բացուենեկ, բացմանեակ, բարձնակ, բըրթվինակ)
«օշինդր»
Ստուգաբանություն (թերեւս)
հայկական կազմութիւն՝ *բարձու+ենի+ակ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 427
ԲԱՐՇՈԿ
«մեղմ, անուշ (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։ (թերեւս ինքնահնար)։
ԲԱՐՈՒՆԱԿ
«խաղողի որթի պտղաբեր ճյուղ, ծառի ճյուղ, սարբինա, խենղակ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
Հավանաբար կազմված է բար «պտուղ» (հմմտ. բրբ. բարատու, բարել, բարելի, բարեղեն, բարոտ, բարաբավ, որոնց մեջ բար-ն ունի այդ իմաստը) եւ ունակ բաղադրիչներից։ Աճառյանը (ՀԱԲ 1, 420) կարծում է, որ «ոսկեդարյան» շրջանում բարունակ կազմություն չպետք է լինի, բայց այդպիսի խիստ հակադրությունը կասկածելի է, ինչպես ցույց է տվել Վ. Առաքելյանը (ՊԲՀ 1971, 1, 255-272)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420;
ՊԲՀ 255-272
ԲԱՐՈՒՐ
(պարուր)
«պատրվակ, կեղծ պատճառ, պատճառ, առիթ, ամբաստանություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher-
«բերել, տանել»
(անմիջական նախաձեւ՝ *bherð-ro-)
Քիչ հավանական է բնիկ հնդեւրոպական ծագումը *bherð-ro- (*bher-) «բերել, տանել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարել,
բարուրիլ,
բարրանք,
բարուրանք,
բարրելի,
անստիպաբարուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
brith «ծնունդ, դատողություն»
մ. իռլ.
fert «արարք պլան, ծնունդ»
հ. իռլ.
brāth «դատ»
կիմր.
brawd «դատողություն»
բրետ.
breut «պաշտպանողական ճառ, պաշտպանություն»
ԲԱՐՏԻ
(բրբ., ժամ. հայ. բարդի)
«ուռազգի մի ծառ՝ populus pyramidalis»
Բնիկ հնդեւրոպական
Բնիկ հնդեւրոպական՝ *bhrgiio- արմատից՝ g'-ի տ արտացոլմամբ, ինչպես *g'hōnu- > տալ բառում։
Մատենագիտություն
Ջհ. ՇԳԱՅ 57
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։