Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՓԱՅԼՓԱՔԵԼ
««սփոփել, փաղաքշել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս փաղաքշել-ի աղավաղված ձեւ
ՓԱՆԱՔ
«տկար, խեղճ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *spen-
«կարոտ կամ պակասավոր լինել»
(անմիջական նախաձեւ՝ *sphn-)
Բնիկ հնդեւրոպական՝ *sphn-` *spen- «կարոտ կամ պակասավոր լինել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σπάνις
«պակասություն, աղքատություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 479
ՓԱՇՈՒՂ
«ոտնլվա, ոտքը տաք ջրի մեջ դնելը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pā
«ոտք»
փոխատու լեզու՝ պրս. šūy
«լվացում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 481
ՓԱՓԱԳ
(փափաք)
«տենչ, բաղձանք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս, կապված է պապակ-ի հետ (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փափագել,
փափագանք,
փափագելի,
ըղձափափագ,
մեծափափագ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 492
Տե՛ս նաեւ
ՓԱՔԱԴԻՄ
««ապավաստ» (՞) (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
ՓԱՔԱԼ
«շնչարգելություն, հազ (անասունների)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փաքոտ
ՓԱՔԱՆԻ
«գաճաճ, թզուկ, հաշմանդամ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ փանաք «տկար, խեղճ» բառի հետ (տե՛ս):
Տե՛ս նաեւ
ՓԵՆԻՏ
«զտած շաքար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. fānīd
փոխատու լեզու՝ պրս. pānīd
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
ՓԻԼԱՔ
«երկինք, երկնակամար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. falak
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 501
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։