Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված · Էջ 58 / 236
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 211, սյունակ 1 Էջ 211
ԵԿ (գալ բայի կատարյալում եւ սրանից կազմվող ձեւերում), -ի, -իր, -ն, -եկ. (գոյ.) -ի, -աց, ուշ`-ից «գալուստ, եկվոր, եկամուտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *guem- «գնալ, գալ» (անմիջական նախաձեւ՝ *e-guem-t > *e-guen-t) եկ (= հ. հնդկ. á-gan)
Բնիկ հնդեւրոպական` *guem- «գնալ, գալ» արմատից. *e-guem-t > *e-guen-t > եկ (= հ. հնդկ. á-gan).
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եկամուտ, եկակոչ, եկումն, դեռեկ, ինքնեկ, նորեկ, երբեկ, նախեկող, ուղեկեալ, շեկ, զեկուցանել, իրազեկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. á-gām
հուն. ε-βην
գոթ. qiman «գալ»
գոթ. qums «գալուստ» (< *ku m-is)
թոխ. A käm, kum
թոխ. B kēm, kam «գալ»
Մատենագիտություն
H. AG 441; Աճ. ՀԱԲ 12; Pok. IEW 464
Էջ 212, սյունակ 1 Էջ 212
ԵԿԹԱՓՍՏԵԼ (եկթափիստե, եկթամբիստե) «հիանալ» կամ «տխրել» կամ «մտահույզ» (լինել) կամ «զարհուրել» (ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. εκθαμβεσθαι (թերեւս) «զարմանալ, ապշել»
բայց մի ձեւից: Ամալյանը (ԲՀ 363) բխեցնում է εκπλεκτικός «հիացական», εκπληξις «հիացում» (ավելի ճիշտ՝ «ապշած» եւ «ապշություն») բառերից, որոնք ձեւով հեռու են կանգնած:
Էջ 212, սյունակ 1 Էջ 212
ԵՂ (եղանիլ, կտր. եղե) ««լինել, գոյանալ», եղ «գոյություն, եղած բան», այլեւ յեղ-, յաղ-»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «քշել, շարժել, շարժվել, գնալ»
հետեւելով Մեյեին, համեմատում է հուն. πελομαι բայի հետ եւ միացնում է *kuel- «պտտել, շրջել» արմատին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղանիլ, եղումն, եղական, եղելութիւն, եղուտ, եղանակ, եղոցել, եղան, անեղ, մակեղուս, յեղուլ, յեղութիւն, յեղումն, յեղափոխ, յեղաշրջել, յեղադարձել, յեղական, յեղակագույն, յեղանակ, յեղանակել, յեղինակաւոր, յեղակարծ, եղակարծ, աղեկարծ, յաղակարծ, երագայեղ, դիւրայեղ, խելայեղ, ծայրայեղ, եղեղել, յեղեղեանիս, յեղեղուկ, յեղյեղուկք, յեղյեղումն, անյեղելի, յաղթադարձիլ, յաղակարծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ελαύνω «քշել, շարժել»
հ. իռլ. luid «գնում էր»
Մատենագիտություն
Pok. IEW 306; Աճ. ՀԱԲ 14; Աճ. ՀԱԲ 394
Էջ 213, սյունակ 1 Էջ 213
ԵՂԵՐ «բերգութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lā- «բնաձայնական» (անմիջական նախաձեւ՝ *lā-ro-)
բնաձայնական արմատից. գուցէ նաեւ հայ. լամ։ Աւելի քիչ հաւանական է կապը հնդեւրոպական *el- բնաձայնական արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղերերգակ, եղերերգական, եղերերգու, եղերերգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. lamentum «լաց, կոծ, ողբ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 62-63
Էջ 213, սյունակ 1 Էջ 213
ԵՂԲԱՅՐ (-աւր, -արք, -արգ) «եղբայր, արենակից, կրոնաւոր, ընկեր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhrāter- «եղբայր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղբայրութիւն, եղբայրասէր, եղբայրատեաց, եղբաւրորդի, մաւրեղբայր, արքայեղբայր, հարսնեղբայր, տեառնեղբայր, ժողովեղբայր, եղբայրագիր, եղբայրազուրկ, եղբայրակից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հինդկ. bhrātar
աւ. brātar «եղբայր»
հուն. φρᾱτηρ «ֆրակտրիայի անդամ»
լատ. frater
գոթ. brōþar
հ. սլ. bratrъ
քոխ. Ա pracar
Բ procer «եղբայր»
Մատենագիտություն
H. AG 441; Աճ. ՀԱԲ 15-16
Էջ 213, սյունակ 1 Էջ 213
ԵՂԵԱՄՆ (-ան) «եղեամ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el- «գունանիշ» սկզբնական «փայլուն» > «սպիտակ» իմաստի անցումով
այդ իմաստն առկա է ծառանունների, կենդանական անունների մէջ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեմնախառն, եղեմնախար, եղեմնապատ, եղեմնածին
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. olor «կարապ» (<*«սպիտակ»)
Էջ 213, սյունակ 1 Էջ 213
ԵՂԵՂ-Ք «աղոթք»
Անստույգ
ԲՀ` հյց. ձեւով։ Կապ ունի՞ արդեօք աղաւթ-ք բառի արմատի հետ։
Էջ 213, սյունակ 1 Էջ 213
ԵՂԵՌՆ (-ան, -րունք (եւ -եր-ք)) «չարիք, փորձանք, ոճիր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el- «ոչնչացնել, վնասել»
Աւելի քիչ հաւանական է կապը եղար, եղեր բառերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեռնաւոր, եղեռնագործ, եղեռնական, եղեռնահամ, մեծեղեռն, եղեռնադատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ολλυμι, ολεκω «ոչնչացնել, կործանել»
խեթ. hullai- «հաղթել, պարտութեան մատնել, ոչնչացնել» (թերեւս նաեւ)
Մատենագիտություն
Pok. IEW 306
Էջ 213, սյունակ 1 Էջ 213
ԵՂԵՐԴ (-ի, -աց, -ոյ, եղերդն, -ն) (եղրդակ, հիղերդակ, լեղրդակ, լերդակն) «ճարճատուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el- «գունանիշ»
որից նաեւ եղեւին, այլեւ, հաւանաբար, եղէգ, եղեզն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղերդակ
Էջ 213, սյունակ 1 Էջ 213
ԵՂԵՒԻՆ «եղեւնի (եւ, նմանութեամբ, այլ բոյսեր)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «գունանիշ» (անմիջական նախաձեւ՝ *eleu-)
որից ծագում են զանազան բուսական եւ կենդանական անուններ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեւնի, եղեւնափայտ, եղեւնափայտեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
սլավ. *ëlovьcь «գիհի» ((*el-eu>))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 18; Pok. IEW 303