Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 58 / 764
ԱՌԱՒՏ
(-ի, -ից, -ու)
«առավոտ, օրվա սկիզբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *aus-
«լուսավորել»
առ- նախածանցով եւ -աւտ վերջածանցով
Կազմված է հնդեւրոպական *aus- «լուսավորել» արմատից` առ- նախածանցով եւ -աւտ վերջածանցով: Անհավանական է Աղայանի վարկածը (ԲՍՀ 26-27) առ-ի հնդեւրոպական *sau-el- «արեգակ» ձեւի *sau- տարբերակից ծագելու մասին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւօտանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
έως
լատ.
aurora «արշալույս» (<*ausōsā)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 114
Տե՛ս նաեւ
ԱՌԱՔԻՆԻ
«քաջ, կտրիճ, առաքինի, բարեպաշտ, անբասիր»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *kuoi-
«արժեք, պատիվ»
(անմիջական նախաձեւ՝ *kuoi-nā-)
առ- նախածանցով
Հավանաբար կազմված է առ- նախածանցով` հնդեւրոպական *kuoi-nā- նախաձեւից, որ պահպանվել է քէն «նախանձ, ոխ» իմաստով, բայց առաքինի բառի մեջ կարող էր պահպանվել մի այլ` «արժեք, պատիվ» իմաստով, մանավանդ որ հնարավոր է քէն բառի իրանական ծագումը: Եթե -քինի- ձեւի ի-ն չի փոխվել (հմմտ. ներքինի), ապա հնարավոր է ծագումը հնդեւրոպական...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաքինութիւն,
առաքինանալ,
առաքինաբար,
առաքինաբան
ԱՌԳԵՂ
«սպիտակահող»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. άργιλος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
ԱՌԵՂ
«սայլի առեղ, թեղի, առաստաղի մեջտեղի մեծ գերանը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ei-
«ձող, գերան»
(անմիջական նախաձեւ՝ *ei-el-)
*el ածանցով
Կազմված է առ- նախածանցով՝ բնիկ հնդեւրոպական *եղ հիմքից։ *eie > ե անցման համար հմմտ. *treies > երեք։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
ielekstis «առեղ»
լատվ.
ieluksi, iľknis «առեղ»
ԱՌԹԵՐ
«շնչերակ»
Անստույգ
Կեղծ բառ, որ ստացվել է առ եթերացն առնթեր կապակցության սխալ գրչությունից։
ԱՌԻԹ
(-ի, -աց)
«հարսնախոս, միջնորդ, բարեխոս, միջոց, առիթ, պատճառ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ar-
«հարմարեցնել»
(անմիջական նախաձեւ՝ *rē-t(h)ā-)
*rē-, *(a)ri-, *rēi-
Ավելի քիչ հավանական է Պատրուբանիի ստուգաբանությունը՝ առ- նախդրով *ei-t- «գնալ» արմատից կազմված լինելու մասին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առթել,
առթական,
մահառիթ,
կենսառիթ,
շարժառիթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
reor «հաշվել, համարել, կարծել»
լատ.
ratio «հաշիվ, կապ, հարաբերություն, փոխհարաբերություն, հնարավորություն, ուղի, եղանակ, հիմք, շարժառիթ, պատճառաբանություն»
լատ.
rītus «ծես, սովորություն»
հ. հնդկ.
iti «ընթացք»
լատ.
itus «ընթացք»
լատ.
iter «ուղի միջոց»
Տե՛ս նաեւ
ԱՌԻՃ
(առինճ, առինջ, հառիճ)
«գյուղ, բնակավայր»
(տեղանուններում)
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ տեղական Bittiiariga
(հավանաբար)
Հավանաբար ենթաշերտային բառ՝ առնված տեղական լեզվից։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։