Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ապա» որոնման արդյունք՝ 996 բառահոդված
· Էջ 58 / 100
ՀԱՆԴԵՐՁ
(-ի, -ո)
«զգեստ, հագուստ, շոր, լաթ, պատրաստություն, զարդ, միասին»
ՀԱՆԴԷՍ
(-ի, -ից)
«հրապարակային ցուցադրություն, հրապարակային քննություն, ատյան, դատ, մրցություն, մրցարան, հրապարակ, զորահանդես»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանդիսանալ,
հանդիսանի,
հանդիսական,
հանդիսատես,
հանդիսաւոր,
մեծահանդէս,
բազմահանդէս,
երկնահանդէս,
կանխահանդէս
Նոր՝
հանդիսաւորութիւն, հանդիսութիւն, զորահանդէս, պարահանդէս, ցուցահանդէս
հանդիսաւորութիւն, հանդիսութիւն, զորահանդէս, պարահանդէս, ցուցահանդէս
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
handaesa-, andes «երեւալ, հանդես գալ»
Մատենագիտություն
H. AG 179;
Աճ. ՀԱԲ 40;
Ջահ. ՀԼՊ 530
ՀԱՆԴԻ
(հանդէ)
«անձխոտ»
Ստուգաբանություն
Ուղղելի է հնդի «հնդկական», որն առանձնացված է հնդի շահբէտէ կապակցությունից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 40
ՀԱՆՃԱՐ
(ոյ ուշ՝ նաեւ -ի, -ից)
«խելք, իմաստութիւն, հանճար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *hančar
ըստ Բոլոնիեզի։ Աճառյանը (ՀԱԲ 3, 41) տալիս է պ. hanjar «կերպ, եղանակ ճանապարհ, ուղի» զուգահեռ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանճարագիտութիւն,
հանճարել,
հանճարեղ,
անհանճար,
անհանճարութիւն,
բազմահանճար,
կորովահանճար,
տղայահանճար,
գերահանճար,
հոգեհանճար
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
hang'r- «մտածել, խորհել, մտածմունք, խորհրդածութիւն»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 530;
Աճ. ՀԱԲ 41
ՀԱՇԻՒ
(-ի)
«հաշիվ, կռիվ, վեճ»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. ḥəšīb
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաշուել,
հաշուընկեր,
հաշուակից,
անհաշիւ,
հեշտահաշիւ
Նոր՝
հաշուապահ, հաշուապահական, հաշուապահութիւն, հաշվառել, հաշվառում, հաշվարկում, հաշուեկշիռ, հանրահաշիւ
հաշուապահ, հաշուապահական, հաշուապահութիւն, հաշվառել, հաշվառում, հաշվարկում, հաշուեկշիռ, հանրահաշիւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 43;
Ջահ. ՀԼՊ 477, 481
ՀԱՊ
Ստուգաբանություն (թերեւս)
թերեւս նոյնն է հապ(ա) «հետո, անմիջապես հետո» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հապա,
հապճեպ,
հապճեպել,
հապշտապ,
հապօն
Տե՛ս նաեւ
ՀԱՊԱԼԱՍ
«մրտենու պտուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. habb-al-ās
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հապալասենի,
հապալասի,
հապալսի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 44
ՀԱՊԱՂԱՆՑ
«մի գործիք»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ:
ՀԱՊԱՂՓԱԿ
(հապալակ)
«մի դեղաբոյս»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. habb-ul-γār
«habb «հունդ» բառից»
Նոյն ծագումն ունեն նաեւ հապըլխոր, հապըլմիթ, հապըլմուք, հապըլնիլ, հապըլպան դեղաբոյսերի անունները:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հապըլխոր,
հապըլմիթ,
հապըլմուք,
հապըլնիլ,
հապըլպան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 45
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։