Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 800 բառահոդված (էջ 58/80)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 596, սյունակ 1 Էջ 596
ՇՏԵՄ- (շտեմ-, յիշտեմ-) (-ի, -աց) «մթերք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
(իրանակա՞ն)։ Հանդիպում է միայն իրանական ծագման -արան ածանցի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շտեմարան, շտեմարանալից, շտեմարանել, շտեմարանապետ, շտեմարանապան
Էջ 597, սյունակ 1 Էջ 597
ՇՐՈՒԱՆԴ (շուանդ, շուանգ) «խաղողի չանչ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ պարսկերեն
փոխառութիւն պարսկերենի՞ց, բայց աղբիւրը չի հաւաստուած
Էջ 597, սյունակ 1 Էջ 597
ՇՔՐԻԿ (շիքրիկ) «սուրհանդակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. šikriki «սուրհանդակ»
բառի հետ մի երրորդ լեզուից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 547
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԳԵԼ «ասել, խոսել երգել նվագել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uoguh- «հանդիսավոր կերպով խոսել» (անմիջական նախաձեւ՝ *uoguh- (*ueguh-)) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոգել, առոգել, առոգանութիւն, ստորոգել, ստորոգութիւն, ներառոգել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
գոգ-
հ. հնդկ.
vāghát
«աղոթավոր, ուխտավոր»
լատ.
voveō
«ուխտել»
Մատենագիտություն
Pok. IEW 348
Էջ 600, սյունակ 1 Էջ 600
ՈՂԿՈՂԱՆԻԼ «դանդաղել»
Ստուգաբանություն (անստույգ)
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍԿՐ (-եր) «ոսկոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ost(h)- «ոսկոր» (անմիջական նախաձեւ՝ *ost-ko- կամ *ostuer-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկրոտի, ոսկրաբանդ, ոսկրկու, հաստոսկր, փղոսկր, փղոսկրեայ, զատոսկր, ծղոսկր, կրծոսկր, ճակատոսկր
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
asti
«սրունքոսկր»
հուն.
ὀστέον
բրետ.
askourn
հ. հնդկ.
asthi-
խեթ.
nastai-
«ոսկոր»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 567
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏ I (-ոյ) «ճյուղ, շիվ, ոստ, ելունդ, բլուր, բլրակ, իլիկի վրա դիզված թել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ozdo-s- «ճյուղ, ոստ» նախաձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստախիտ, ոստանալ, ոստաքանդ, ոստակոտոր, նրբոստ, մանրոստ, բազմոստ, վեցոստեան, դառնոստեան, եաւթնոստեայ, ոստայն, ոստայնանկ, ոստայնանկել, ոստայնանկութիւն, միոստանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὄζος
գոթ.
asts
«ճյուղ»
հ. անգլ.
ōst
«ոստ, ելունդ»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 568-569
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՏՆԵԱՅ «լուսոյ յարութիւն, կամ լոյս վերահայեաց» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
ինչ-որ հատուկ անուն՝ իր մեկնութեամբ հանդերձ
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈԳԱՅԹ (- ի, -ից) «թակարդ, ծուղակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *reu- «պատռել, քանդել, փորել» (անմիջական նախաձեւ՝ *ro-) կազմված է -այթ վերջածանցով
Կազմված է -այթ վերջածանցով․ (հմմտ. ճառագայթ)՝ որոգ արմատից, որ, թերեւս, ծագում է հնդեւրոպական *ro- ձեւից՝ *reu- «պատռել, քանդել, փորել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոգայթել, որոգայթադիր, գաղտնորոգայթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
ров
«փոս, խանդակ»
Տե՛ս նաեւ
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈՃԵԼ «հնազանդվել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)