Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 58 / 430
ԲՐՈՐ
«պղտոր, խմորված, գինու նստվածք, դիրտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bher-
«ալեկոծվել, եռալ, խմորվել»
(անմիջական նախաձեւ՝ *bhū<sup>u</sup>r-)
-որ ածանցով
-որ ածանցով, ինչպես՝ բեկոր, բոլոր, գլոր բառերում։ թերեւս նաեւ հայ. բուռն «ուժգին, սաստիկ», որ բաղարկվել է բուռն «բուռ. բռունցք, իշխանություն, զորություն» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրբ. բրոր(վ)ել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhurati «արագ շարժվում է, ցնցվում է թպրտում է»
հուն.
φύρω «խառնել, խառնշտորել»
հուն.
πορφύρω «ալեկոծել»
լատ.
fermentum «խմորում, խմորիչ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 116
ԲՐՈՒՏ
-ի, -ից
(ուշ՝ -աց)
«բրուտ, կավագործ, *կավ»
Փոխառություն
Աղբյուր՝ խեթ. purut-
«կավ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրուտարան,
բրոտեայ,
բրոտեղէն,
բրբ. բրտին,
բրտնոց
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 313
ԲՐԶԱՆ
«?»
Անստույգ
Ծագումն անհայտ է:
ԲՐԶՈՒԿ
«սիսեռի կճեպ»
(բրբ.)
Ծագումն անհայտ է
ԲՐՏԱԿՆՈՅ
«զմռսախունկ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԳԱ
(բրբ. գո-)
«գալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uadh-
«քայլել, գնալ»
(անմիջական նախաձեւ՝ *uadh-mi)
dh-ի անկմամբ
Աճառյանը (ՀԱԲ 1, 500) *dh-ն համարում է աճական եւ գտնում, որ հայերենը պահպանել է մաքուր արմատ, սակայն նրա բերած խեթ. wai- «գալ» զուգահեռը հետազոտողները ավելի հակված են դիտելու որպես բաղադրյալ կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գալուստ,
արեւագալ,
զգալ,
զգայուն,
զգաստ,
զգաւն,
ապագայ,
անգայ,
բացագայայլ,
յառաջագայայլ,
շրջագայայլ,
պարագայայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
vadō «գնալ, ուղեւորվել»
հ. անգլ.
wadan «ճանապարհորդել, առաջանալ, ծանծաղուտով անցնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 500
ԳԱԲ
I
(գափ)
«խաշնդեղ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա գաբ «կեռ, ունկ» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարթիլ
ԳԱԲ
III
«հագուստ, զգեստ (°?)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uebh-
«հյուսել, գործել»
-Ջահ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաբեղեն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
websan «հյուսել, գործել»
հ. իսլ.
vefr
մ. վ. գ.
webbe «գործվածք. հագուստ, զգեստ»
բոխ. Ա
vāp «հյուսել, գործել»
ԳԱԳԱԹՆ
(-բան, -բունք, -բունց)
«գագաթ»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. gaggadu (gaggadum)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գագաթնանալ,
գագաթնադաշն,
գագաթնաւոր,
բարձրագագաթն,
հրագագաթն,
բարագագաթն,
գագաթնակէտ,
գագաթնահայեաց,
գագաթնաժողով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496;
Ջահ. ՀԼՊ 470
ԳԱԳԱՇ
(գարգաշ)
«ցնորված, ցնդած, ծույլ, դանդաղաշարժ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghrs-
«զարշանք, զզվանք»
(անմիջական նախաձեւ՝ *ghers-)
կրկնությամբ եւ իմաստի յուրահատուկ երանգով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գա(ր)գաշիլ,
գագաշոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
զարշ
ավ.
gǝrǝhma «հանցաւոր, հանցագործ, մեղաւոր»
հ. իսլ.
gersta «գրգռել, հուզել»
գ.
garstig «զարշելի, զզվելի»
լիտվ.
grasùs «սպառնալի. տհաճ»
լիտվ.
grisùs «ձանձրալի»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։