Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 574 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 460, սյունակ 1 Էջ 460
ՀԻՂԱԳ «հուն, չում»
Անստույգ (թերեւս)
Ծագումն անհայտ է:
Էջ 460, սյունակ 1 Էջ 460
ՀԻՃԵԼ «կռվել, վիճել»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք հիճկալ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիճակ
Տե՛ս նաեւ
Էջ 460, սյունակ 1 Էջ 460
ՀԻՃԿԱԼ «սպառնալ»
Անստույգ (թերեւս)
Ծագումն անհայտ է: Կապ ունի՞ արդյոք հիճել բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 460, սյունակ 1 Էջ 460
ՀԻՄԷՆ (-ի, -աց) (հիմենի) «մի հեղուկաչափ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. hemīna < հուն. ἡμίνα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
Էջ 460, սյունակ 1 Էջ 460
ՀԻՄՆ (-ման, -մունք, -մանց) «հիմք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *semen- «հիմք» (անմիջական նախաձեւ՝ *se-mu-)
արմատից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիմանալ, հիմնացուցանել, հիմնեցուցանել, հիմնել, անհիմն, խորահիմն, շարժահիմն, ինքնահիմն
Նոր՝
հիմնական, հիմնարկ, հիմնովին, հիմնավոր, հիմնադրամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթ. šamana- «հիմնաքար» (հայ-խեթական զուգաբանություն)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 146
Էջ 461, սյունակ 1 Էջ 461
ՀԻՆ (-ոյ) «հին»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *seno- «հին»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հնանալ, հնութիւն, հնամի, հնոտի, հնախաւս
Նոր՝
հնագիտական, հնադարեան, հնահաւատ, հնածէս, հնասէր, հնաւանդ, հնէաբանութիւն, հինաւուրց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sána-
աւ. hanē «հին»
հուն. énos «հին»
լատ. sena «ծեր, հին, ծերունի»
հ. իռլ. sen-
Մատենագիտություն
H. AG 467; Աճ. ՀԱԲ 94
Էջ 461, սյունակ 1 Էջ 461
ՀԻՆԱՅ «հինա (բոյս եւ ներկ)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hinnā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
Էջ 461, սյունակ 1 Էջ 461
ՀԻՆԳ (-ի, -ից, ուշ՝ նաեւ -աւք) «հինգ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *penkʷe- «հինգ»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հնգետասան, հնգեկական, հնգեկին, հնգիցս, հնգամեան, հինգերորդ, հնգետասան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. páñca
աւ. panca
հուն. πέντε
լատ. quinque
գոթ. fimf
լիտվ. penke
Մատենագիտություն
H. AG 467; Աճ. ՀԱԲ 95
Էջ 461, սյունակ 1 Էջ 461
ՀԻՆԻՆԱԼ (հինանալ) «հեւալ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pneu- «շնչել, հեւալ» տարբերակային ձեւից
արմատի տարբերակային ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հինինումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πνέω «փչել, շնչել, ֆսֆսացնել»
հուն. πνοή «քամի, շունչ»
հ. իսլ. inysa «փնչալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
Էջ 461, սյունակ 1 Էջ 461
ՀԻՊԱՏԻԿ «հալվէի տեսակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἡπατικός
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիպատիկեան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 96