Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՍՀԱԿ
««աշտարակ, բուրգ» (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
ՍՈՃԻ
(շոճի)
«վայրի պիստակենի, սոճի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-ճի վերջածանցը առկա է նաեւ փիճի եւ նոճի բառերում, բայց անբացատրելի են մնում սո-, փի- եւ նո- տարրերը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 241
ՍՈՍ
-ի
«60 տարվա մի շրջան (ըստ քաղդեական օրացույցի)»
(օրացույց)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. σώσσος
փոխատու լեզու՝ լատ. sossus
Մատենագիտություն
H. AG 380;
Աճ. ՀԱԲ 244
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ
(-ի, -աց)
«թղթատար, սուրհանդակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սուրհանդակորեն
ՍՏԵՃ
(ստեծ)
«ոստայնանկի մի գործիք (կարճ ձող, որով շրջում են ստորին կամ ամրացնում գործվածքը)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)teig-
«ծակել, խոցել»
(անմիջական նախաձեւ՝ *steig'-)
Հայերենում հավանաբար տեղի է ունեցել *steig'- «ծակել, խոցել» եւ *steg- «ձող, մահակ, նետ» ձեւերի խառնում, ինչպես գերմանական լեզուներում, բայց *g-ի քմայնացած տարբերակով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tejana-m
«սուր ծայր, նետի ծայր, եղեգնափայտ»
ավ.
taēya-
«նետ»
մ. պ. *tēy (>հայ. տեգ)
գ.
stechen
«խփել»
ՍՏԻՆՈՍ
«փայտարեալ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն.
Նոր հրատարակութեան մէջ՝ «փայտացած», ընդ որում հրատարակիչը ստինոս-ը բխեցնում է հունական աղբիւրից
Մատենագիտություն
Ամալեան, ԲՀ 370
ՍՏԻՔՍ
(ստիքի, ստիքս, ստիքի, ստիք, ըստիքս)
«տարր, տարերք, տառ, կետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. στοιχεῖον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստ(ի)քսել
Մատենագիտություն
H. AG 381;
Աճ. ՀԱԲ 276
ՍՏՈՐ
-ի, -ից, -եւ
«տակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *post-
«անմիջապես հետո»
(անմիջական նախաձեւ՝ *postor-)
*post- «անմիջապես հետո» արմատից: Ավելի քիչ հավանական է բխեցնել *ster- «տարածել, ցրել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստորին,
գետնաստոր,
ստորնեայ,
ստորանալ,
ստորոտ,
ստորացում,
ստորաքարշ,
ստորացուցիչ,
ստորաբաժանել,
ստորագրել,
ստորադասել,
ստորակետ,
ստորայսոյզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
posterus
«հետագա»
հուն.
ύστερος
«վերջին»
Մատենագիտություն
Pok. IEW 814
ՍՏՈ(Ր)ՓԱՅ
«նվաստ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Եթե ճիշտ է ր-ով տարբերակը, ապա թերեւս առկա է ստոր-ով կազմության, եւ այդ դեպքում անհայտ է փայ-ը, եթե ր-ով տարբերակը հավելագրության արդյունք է, ապա, թերեւս, իրոք կապ կա ստոփա «ատել» բառահոդվածի հետ, ինչպես կարծում է ՀԲ-ի քննական տեքստի հրատարակիչը:- Ամալյան, ԲՀ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստո(ր)փայութիւն
ՍՐԱՀԱՆԳ
«սպա, հրամանատար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. sarāhang
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 282
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։