Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հետ» որոնման արդյունք՝ 1179 բառահոդված
· Էջ 57 / 118
ԿԱՂՏԻ
«մի ուտելիք»
Անստույգ (՞)
կասկածելի է կազտի ընթերցումը եւ կապումը բրբ. կզտի «քամած լոռ, ժաժիկ, խիժ» բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
ԿԱՃ
I
(կայճ), -ի, -ից
«քաղիք»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *gag-
«կլոր բան, գունդ»
(անմիջական նախաձեւ՝ *gagio-)
Աղբյուր՝ իրանական (՞)
(հազիվ թե)
Աղբյուր՝ հ. հնդկ. kača
(հազիվ թե)
«գլխի մազ»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *gag- «կլոր բան, գունդ» արմատի հետ (*gagio- > կաճ՞) կամ փոխառություն լինի իրանական աղբյուրից (հմմտ. հ. հնդկ. kača «գլխի մազ»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաճակուռ,
կճակուռ,
կաճեայ,
կաճեղիպակ,
այծենակաճ
ԿԱՃԻՏ
(կատիճ)
««սուրբ» («նուրբ»?)»
Անստույգ
«նուրբ» իմաստի դեպքում կապվում է կաճ «նուրբ» բառի հետ
ԿԱՅԹ
I
(-ի, -ից)
«ցատկոտում, ուրախության պար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gēi-
«երգել, կանչել»
(անմիջական նախաձեւ՝ *gəi-ti-)
Քիչ հավանական է ծագումը հնդեւրոպական *gəi-ti-ից` *gēi- «երգել, կանչել» արմատից։ Ավելի հավանական է կապը` կ/խ հերթագայությամբ, խայտալ բայի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայթել,
կայթին,
կայթումն,
կայթոտ,
կայթանել
Տե՛ս նաեւ
ԿԱՅԹ
II
(-ի, -ից)
«կողով, 60 լիտրանոց մի չափ»
Ծագումն անհայտ է
Աղբյուր՝ ասոր. kailtā
(Հազիվ թե)
«չափ»
Հազիվ թե երկրորդ իմաստով կապ ունենա ասոր. kailtā «չափ» բառի հետ (բաղարկո՞ւմ)
ԿԱՅԹ
III
«մանկական խաղալիք (չխչխկա՞ն)»
Ծագումն անհայտ է
Հնարավոր է կապը կայթ «ցատկոտում, ուրախության պար» բառի հետ
Տե՛ս նաեւ
ԿԱՅԾ
(-ի, -ից)
«կայծ, խարույկ, կարկեհան, նռնաքար»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *gʷhēi-
(անմիջական նախաձեւ՝ *gʷēidi-)
*-d ածականով
Աճառյանը (ՀԱԲ 2, 506) հնարավոր է համարում բխեցնել հնդեւրոպական *gʷhēi- արմատի *gʷēi- հնարավոր տարբերակից` *-d ածականով (gʷēidi- > կայծ)։ Կասկածելի է նաեւ համեմատությունը *skāi-(d)- «լուսավոր» արմատից ծագող խայտ արմատի հետ` կ/խ հերթագայությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայծակն,
կայծակել,
կայծքար,
կայծի,
կայծոռիկ,
կայծակ,
առկայծել,
եռանդնակայծակ,
կիծուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
gaidrùs
հուն.
φαιδρός «պայծառ, լուսավոր, զվարթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 506
Տե՛ս նաեւ
ԿԱՅՄ
«կայմ, առագաստակալ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Թերեւս կապված է կալ բայի (կայ- տարբերակով) հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անկայմ,
եռակայմ,
երկկայմ
Տե՛ս նաեւ
ԿԱՅՏՈ
«տագնապ, նեղութիւն»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *g"ei-
«գանգատվել, ողբալ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հուլ.
kwīda «տագնապ»
հ. անգլ.
cwīdan «գանգատվել, տրտնջալ»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։