Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«կապ» որոնման արդյունք՝ 1109 բառահոդված
· Էջ 57 / 111
ԿԶՈՒԿ
«սալորենի»
(բբ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կազմուած է կզ- (կուզ կամ կիզ) արմատից՝ -ուկ ածանցով: Այդ արմատը կարող է կապւած լինել «կլորութիւն» ընդհանուր իմաստի հետ: կապ ունի՞ արդեօք հ.-ե. *geu-gh- կամ *gei-gh- ձեւերի հետ (*gei- կամ *geu-) «ծռել»:
ԿԹԻԼ
(*գթիլ՝ շփոթվելով գայթ-ի գիթ ձայնդարձի հետ)
«թուլանալ, տկարանալ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gei-
«պտտել, ծռել (?)»
(անմիջական նախաձեւ՝ *gi-t(h)-)
պահպանվել է միայն ածանցյալներով: Ավելի քիչ հավանական է (ըստ իմաստի) ենթադրել *կութ նախաձեւ եւ կապել *geu- «թեքել, ծռել, կամար կազմել» արմատի հետ, որ ունի *-t ածանցանու ձեւեր, բայց տարբեր իմաստներով («կոկորդ», «պարկ», «գրպան» եւ այլն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կթոտ,
կթոտել,
կթուտել,
կթուցանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
keikr «հետ թեքված մարմնով»
հ. իսլ.
kikna «հետ թեքվել»
հայ.
կեղն «թեք, զառիվայր» (թերեւս)
լատ.
gibber «սապատավոր» ((*gei-bh-?))
լիտվ.
geibti «թուլանալ, նվաղել, տկարանալ»
ԿԻԶԱՐԵԼ
«նվագել»
Ծագումն անհայտ է
կապ ունենա կեզն «թեք» արմատի հետ
ԿԻԹ
(-ոյ)
«ընտանի կենդանու տված արդյունքը (կաթ, ձու, կաթնամթերք), կթում, կթվածք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯ēt-
«խեժ, ձյութ»
(անմիջական նախաձեւ՝ *gᵘ̯et-)
արմատից, որ կարող էր ունենալ նաեւ ավելի լայն իմաստ (հմմտ. խեժ «ծառի խեժ» եւ «անասնախեժ»)
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
kôda «դալ, խեժ»
նորվ.
kvoeda «դալ, խեժ»
Տե՛ս նաեւ
ԿԻՃՈՒՃ
«խառնած»
(ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geig-՛
(անմիջական նախաձեւ՝ կէծ)
ձայնդարձով
կապված է կիճ արմատի հետ ձայնդարձով՝ կէծ < *geig-՛
Տե՛ս նաեւ
ԿԻՃ
III
(կինճ՞)
«քարի ծերպ»
Ծագումն անհայտ է
կապ ունենա հնդեւրոպական *geid- «ծակել, խայթել, խուտուտ ածել» արմատի հետ, որից՝ կիճ «խայթոց» (*gidio-)
Տե՛ս նաեւ
ԿԻՆԿՂԻՍ
«ցանկապատ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κιγκλίς
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 591
ԿԻՆՃ
II
(կինջ)
«վարազ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ մեգր. γej
(թերեւս)
«խոզ»
Աղբյուր՝ ճան. γej
(թերեւս)
«խոզ»
ըստ Մառի։ Անհավանական է կապը պ. kenj (fil) «մեծ (փիղ)» բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնջուտ,
կնճադէմ,
կնճանալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 591
-ԿԻՏ
«?»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geid-
«կծել, խայթել, խուտուտ ածել»
(անմիջական նախաձեւ՝ *gid-)
ձայնդարձ
ձայնդարձով կապված է կետ բառի հետ եւ ծագում է հնդեւրոպական *gid- ձեւից՝ *geid- «կծել, խայթել, խուտուտ ածել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ականակիտ
ԿԻՐ
I
(-ոյ)
«կիր, սպիտակ խաղավարտ»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. giru
Աղբյուր՝ արամ. (՞)
Աղբյուր՝ արաբ. gīr
Հ. Բեյլին (DKS 603) նշում է խոտա-սակ. cirāminai «կավե» զուգահեռը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրագործութիւն,
կրազուր,
կրակապ,
կրահամ,
կրաշաղախ,
կրաջուր
Նոր՝
կրախառն, կրահող, կրային
կրախառն, կրահող, կրային
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 457;
Ջահ. ՀԼՊ 457
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։