Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 57 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԲ «այրում, բորբոքում, եռում, եռանդ. հորդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bher- «հուզվել, բորբոքվել, եռալ» (անմիջական նախաձեւ՝ *bho-bhro-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորբոք, բորբոքել, բորբոքախառն, խաւարաբորբ, յորդաբորբ, լուսաբորբ, հրաբորբոք, կայծակնաբորբոք, ջահաբորբոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bhrati «շարժվում է, ցնցվում է թայտում է»
լատ. ferveo «եռալ, եփել»
հայ. բուռն «սաստիկ» (թերեւս նաեւ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476; Ջահ. ՀԼՊ 116
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԲՈՍ «մգլոտություն, մգլվածություն»
Անստույգ (թերեւս)
Կապ ունի՞ արդյոք բերել բայի հետ (անբացատրելի է բոր-ի եւ բոս-ի հարաբերության համար, թերեւս, հմմտ. քոր եւ քոս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորբոսահամ, բորբոսահոտութիւն, բորբոսային, բորբոսիլ, անբորբոս, անբորբոսային
Տե՛ս նաեւ
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԲՈՐԻԱՆՈՍ (բորբորիտոնն, բորբորիտոս, բորբիոս, բորբորիտ, բորբիանոս, սխալով` բարբարիանոս) ««բորբորիտյան աղանդավոր, վավաշոտ, պղծասեր, կեղտոտ», բորբորիտոնն «տիղմ» (ԲՀ)» (կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Βορβοριανός «հգն. Βορβοριανοι»
Աղբյուր՝ հուն. Βορβοριτης «հգն. Βορβοριται»
Բառախաղով կապվել է Βόρβορος «ցեխ, աղբ, կեղտ» բառին։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 477
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՑ (-ոյ) «բոց, ուժեղ լույս, տաքություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhok- «բոցավառվել, վառել, այրել» (անմիջական նախաձեւ՝ *bhok-so-)
Հայ-իտալյան զուգաբանություն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոցագոյն, բոցադէզ, բոցալեզու, բոցախառն, բոցաճաճանչ, բոցանշան, բոցաշունչ, բոցեղէն, բազմաբոց, անբոց, հրաբոց, բոցավառ, բոցարծարծ, բոցաշատ, բոցափայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. focus «օջախ, կրակարան, տաքություն, կրակ, բոց»
Մատենագիտություն
Pok. IEW 162; Ջահ. ՀԼՊ 117
Էջ 138, սյունակ 1 Էջ 138
ԲՈՒԹ I «հաստ, գուլ, ոչ սուր, թավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhau-, *bhu- «խփել, հրել» (անմիջական նախաձեւ՝ *bhu-t-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բթել, բթագույն, բթահայեաց, բթութիւն, բութան-կյուն
Նոր՝
բթանալ, բթամիտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. confuto «խառնել»
գոթ. baus «խուլ. համր»
դան. but «բթացած»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 479; Ջահ. ՀԼՊ 115
Էջ 138, սյունակ 1 Էջ 138
ԲՈՒԽ (ուշ՝ բուղխ) «բխում, ծիլ, ընձյուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *b(h)(e)u- «փչել, ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *bhu-kh-)
այս արմատից տարբեր է համարվում *bheu- «աճել» արմատը, որից ծագում են հայ. բոյս եւ բոյն բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բ(ղ)խել, բղխիչ, բղխումն, ջրաբուխ, մշտաբուխ, հանապազաբուխ, հրաբուխ, ծաղկաբուխ, կրկնաբուխ, յանկարծաբուխ, յորդաբուխ, լուսաբուխ, գեղաբուխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. buhil «բլուր»
հ. իռլ. bōla «ելունդ, կուտք» (<*buhlōn)
Տե՛ս նաեւ
Էջ 138, սյունակ 1 Էջ 138
ԲՈՒԽԵՐԻԿ (բրբ. բուխարիկ, բխերիկ, բուխուրիկ, բուխբերի) «ծխնելույզ, վառարան»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. buxari < արաբ. buxār) (տե՛ս բուխար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 481
Տե՛ս նաեւ
Էջ 139, սյունակ 1 Էջ 139
ԲՈՒԿ «պարանոց, կոկորդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bheug- «ծռել» (անմիջական նախաձեւ՝ *bhug-)
իմաստային անցման համար՝ հմմտ. լատ. collum, գոթ. hals «պարանոց» հ.-ե. *kuel- «շուռ տալ, պտտել» արմատից, այլեւ՝ ռուս. шея «պարանոց», սերբախորվ. owujati «շուռ տալ» բայի կողքին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bhúja «թեւ, կնճիթ»
գոթ. biugan «ծռել, թեքել»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 37
Էջ 139, սյունակ 1 Էջ 139
ԲՈՒՄԲ «սրունք, մսոտ մաս» (բրբ.)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhumbh- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *bhumbh-/*bhambh-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. bumbulas «գլխիկ»
լիտվ. bumburas «բողբոջ, հաստացում, գունդ»
լատվ. bamba, bumba «գնդակ, գունդ»
լատվ. bumbulis «պալար, հանգույց, ելունդ»
Մատենագիտություն
Ջահ. ԼՀԳ 24-25
Էջ 139, սյունակ 1 Էջ 139
ԲՈՒՆ (-ի, -աց, հզվդ. -ոյ, -իւ) «ծառի բուն, կոթ, հիմք, հիմնամաս, բուն, հիմնական, սկիզբ, ծագում, եզր, վերջ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. bun
Աղբյուր՝ պ. bun
Հնարավոր է բաղադրություն բնիկ հնդեւրոպական *bhuno-ից ծագող ձեւի հետ (*bheu- «աճել» արմատից, որից՝ բոյն, բոյս), ինչպես ցույց է տալիս -ոյ հոլովումը, եթե սա համաբանական չէ։ Պոկոռնին համարում է բնիկ հնդեւրոպական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնակ, բնիկ, բնութիւն, բնական, բնաբարձ, բնադիր, բնածին, բանիբուն, նիզակաբուն, միաբուն, համաբնեայ, ողորմաբուն, բնագէտ, բնագիտութիւն, բնականոն, բնատուր, բնոյթ, բնութագիր, բնութագրութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 484; H. AG 123; Աճ. ՀԱԲ 483-484; Pok. IEW 177
Տե՛ս նաեւ