Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված · Էջ 57 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 562, սյունակ 1 Էջ 562
ՆԱՐԳԻԼԱԿ «հնդկընկոյզ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *nārgīlak
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. nārgīl
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 430
Էջ 563, սյունակ 1 Էջ 563
ՆԱՒ (-ու, -ի, -աց) «նավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nāu «նավ»
Հաւանական է համարւում նաեւ իրանական ծագման վարկածը, մանաւանդ որ նաւազ, նաւապետ բառերը ակնյայտօրէն իրանական ծագում ունեն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նաւել, նաւորդ, նաւակ, նաւակիկ, նաւագնացք, նաւագործ, նաւակալ, նաւահանգիստ, նաւապետ, ծանրանաւել, բացանաւել
Նոր՝
նաւամատոյց, նաւաշինարան, նաւաշինութիւն, ակնանաւա, բեռնանաւ, շոգենաւ, ռազմանաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. nau
հուն. ναύς
լատ. nāvis
Մատենագիտություն
H. AG 201; Աճ. ՀԱԲ 433
Էջ 565, սյունակ 1 Էջ 565
ՆԵՊՈՒԿ «գիշածիճ, պապուկ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
-ուկ վերջածանցով կազմություն, բայց այս դեպքում անհայտ է նեպ-ը:
Էջ 565, սյունակ 1 Էջ 565
ՆԵՌՆ (-ին, -ամբ, -ինք) «սուտ-Քրիստոս, չարագործ, չար ոգի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Νέρων < լատ. Nero, -nis. կայսեր անուն
Մատենագիտություն
H. IF 472; Աճ. ՀԱԲ 441
Էջ 566, սյունակ 1 Էջ 566
ՆԵՐՁՈՒՆ «՞»
Անստույգ (հավանաբար)
կազմված է ներ- նախածանցով՝ ձու արմատից, իսկ վերջին ն-ն հոդ է, բայց ի՞նչ է հասկանում այս բառը գործածող Մագիստրոսը ներձուն ասելով, անհայտ է։
Էջ 567, սյունակ 1 Էջ 567
ՆԺԴԵՀ (-ի, -ից) (նշդեհ) «տարագիր, պանդուխտ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական niždeh (՞) (պարթեւերենի՞ց, բուն աղբյուրը չի հավաստվում)
Փոխառություն իրանական աղբյուրից (պարթեւերենի՞ց)՝ niždeh (niž «արտ-, դուրս» եւ deh «երկիր»՞), բայց բուն աղբյուրը չի հավաստվում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նժդեհիլ, նժդեհանալ, նժդեհակից
Մատենագիտություն
H. AG 203; Աճ. ՀԱԲ 449
Էջ 568, սյունակ 1 Էջ 568
ՆԻԽ (նիհր, նեհր, նեհ) «սակագին»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. nirx «սակագին»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 452
Էջ 569, սյունակ 1 Էջ 569
ՆԻՏԱՆ «?» (Մագիստրոսի հանելուկային ոտանավորում)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 569, սյունակ 1 Էջ 569
ՆԿԱՐ «նկար, երփներանգ զանգված»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական nikār
իրանական աղբյուրից՝ nikār:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նկարել, նկարեն, նկարիչ, նկարագիր, նկարակերպ, ոսկենկար, նախանկար, նորանկար, բազմանկար, խայտանկար, լուսանկար, խաչանկար
Նոր՝
նկարազարդ, դիմանկար, ինքնանկար, ծովանկար, ծովանկարիչ, որմնանկար
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. nigār
քրդ. nikār
Մատենագիտություն
H. AG 204; Աճ. ՀԱԲ 457
Էջ 570, սյունակ 1 Էջ 570
ՆՇԱՆ -ի, -աց «նշան, դրոշմ, նպատակակետ, դրոշմով խաչ, խաչանիշ, հրաշք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նշանել, նշանագիր, նշանակիր, նշանաւոր, նշանախեց, նշանատրութիւն, նշանացի, միանշան, համանշան, մատնանշան, բարենշան
Նոր՝
նշանագիծ, նշանած, նշանառու
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. nišān
պ. nišān
Մատենագիտություն
H. AG 205; Աճ. ՀԱԲ 460
Տե՛ս նաեւ