Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 57 / 764
ԱՌԱՍԱՆԱԿ
«թոկ, սանձ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *rasanak
իրանական աղբյուրից: այլեւ հայ. (< իրան.) երասանակ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
rasan
պ.
rasan
Տե՛ս նաեւ
ԱՌԱՍՊԵԼ
«ավանդություն, զրույց, լեգենդ, առակ, առած»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *spel-
«արտահայտիչ խոսել»
Կազմված է առ- նախածանցով` առանձին չգործածված *(ա)սպել արմատից, որ ծագում է բնիկ հնդեւրոպական *spel- «արտահայտիչ խոսել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առասպելիք,
ռասպելական,
առասպելաբան,
առասպելանուն,
առասպելախօս,
առասպելապատիր,
առասպելարկու
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
spill «պատմություն, ասք, զրույց, առասպել, առակ»
հ. անգլ.
spell «պատմություն, խոսք, քարոզ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 253
ԱՌԱՍՏԱԿ
«գինու ծորակավոր թաս կամ գավաթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *stag-
«ծորալ»
(անմիջական նախաձեւ՝ *(ա)ստակ)
Կազմված է առ- նախածանցով` թերեւս հնդեւրոպական ծագման *(ա)ստակ արմատից` *stag- «ծորալ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στάζω «կաթիլներով թափել, ծորալ»
լատ.
stagnum «ջրատեղ, ջրավազան, ծորացող ջուր»
ԱՌԱՍՏԱՂ
(-աց)
«առաստաղ, ձեղուն, երկինք, քիմք, հատակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *stel-
«փռել»
(անմիջական նախաձեւ՝ *stl-no-)
(ա)ստաղ < *stl-no- ձեւից
Կազմված է առ- նախածանցով` բնիկ հնդեւրոպական ծագման (ա)ստաղ <*stl-no- ձեւից` *stel «փռել» արմատից: Աճառյանը (ՀԱԲ 1, 254) բխեցնում է *stel- «դնել, կանգնեցնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաստաղակալք,
առաստաղակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
stelja «ծածկ, տանիք»
հ. հնդկ.
sthala-m «բարձունք, ցամաք»
հ. իսլ.
stallr «նեցուկ, պատվանդան, սեղան»
հայ.
ստեղծանել, ստեղն
Մատենագիտություն
Pok. IEW 1018-1019;
Աճ. ՀԱԲ 254
ԱՌԱՏ
(մ. հ. ըռատ)
«առատաձեռն, զինջ, պայծառ, առատ, շատ, լի»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. rātā
«շնորհ»
Աղբյուր՝ մ. պ. rāt
«վեհանձն»
Աղբյուր՝ պ. rād
«առատաձեռն»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առատանալ,
առատութիւն,
առատաբեր,
առատաբուխ,
առատաձեռն,
առատամիտ,
բազմառատ,
զուարթառատ,
կիսառատ
Մատենագիտություն
H. AG 107;
Աճ. ՀԱԲ 255
ԱՌԱՏԻԿ
(-ի, -աց)
(առատուկ)
«գելարանի թոկ»
Ծագումն անհայտ է
ԱՌԱՒԻՐ
«իզուր, ապարդյուն»
Անստույգ (հավանաբար)
Կազմված է առ- նախածանցով ինչ-որ *աւիր արմատից (իրանական ծագմա՞ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առվիրական
ԱՌԱՒՈՒՇՏ
«միզափամփուշտ»
Անստույգ (թերեւս)
Կազմված է առ- նախածանցով` բուշտ բառի հետ միջին դիրքում *b>վ >ւ անցումով կապված *(ա)ւուշտ արմատից:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։