Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 5731 բառահոդված (էջ 569/574)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 798, սյունակ 1 Էջ 798
-ԱՆՔ I «աղաչանք, աշխատանք, եպերանք, մաղթանք»
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ ասոր. purqānā «փրկանք»
Ծագում է -ան- բայահիմքային տարրից (կազմիչից)` -ք հոգնակերտով, որ այս դէպքում ածանցական արժէք է ձեռք բերել. հմմտ. աղքատանք-աղքատան-(ալ), գտանք-գտան-(ել), երկութան-ք -երկութան-(ալ), զառածանք-զառածան-(ել), զարման-ք-զարման-(ալ), յանցան-ք-յանցան-(ել), լուծան-ք-լուծան-(ել) եւ այլն. եթե կան բայական զուգահեռն` -ան-ով եւ առանց -ան-ի ձեւեր, ապա -ան-ք-ով ձեւերը կազմուել են -ան-ով ձեւերից` մարթանք-մարթան-(ալ) եւ մարթ-(ել), լուտան-ք-լուտան-(ալ) եւ լուտ-(ալ). հետագայում -ան-ք-ը համաբանութեամբ անուններ է կազմել նաեւ -ան-ից զուրկ հիմքերից` աղաչել - աղաչան-ք, մաղթ-ել-մաղթ-ան-ք, ողորմ-իլ-ողորմ-ան-ք եւ այլն. -ան-ք-ի կայունացման եւ տարածման համար քիչ դեր չեն խաղացել իրանական բայահիմքից ածական անուններ կազմող -ān-ով, մասամբ, նաեւ ասորական -ānā-ով հիմքերը (հմմտ. փրկանք < ասոր. purqānā). ճիշտ չէ Գրեպինը (Greppin, 1975, 43)` նշելով, թե «-անք ածանցը երեւան է գալիս միայն ենթաշերտային ծագման արմատների հետ (՞) եւ նմանապէս ինքն էլ պիտի լինի ենթաշերտային ծագման»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաչանք, աշխատանք, եպերանք, մաղթանք, աղքատանք, գտանք, երկութանք, զառածանք, զարմանք, յանցանք, լուծանք, մարթանք, լուտանք, ողորմանք, փրկանք
Մատենագիտություն
Greppin 1975, 43
Էջ 799, սյունակ 1 Էջ 799
ԱՇ (-աշ) «հիմար, խենթուկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
գալիս է ենթաշերտային ինչ-որ լեզվից (ուրարտերենի՞ց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղուաշ, բթուաշ
Էջ 799, սյունակ 1 Էջ 799
ԱՊԷՍ (-ապէս)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ միջին իրանական *pēs
Կարելի է առանձնացնել -պէս-ը, որը ծագում է պէս բառից, որի աղբիւրն է միջին իրանական *pēs բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
էապէս, իսկապէս, նմանապէս, քաջապէս
Էջ 799, սյունակ 1 Էջ 799
ԱՍՏԱՆ (-(ա)ստան)
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *stā- «կանգնել, դնել» *-no- ածանցով
փոխատու լեզու՝ իրան. *stān(a)-
Այսօրինակ կազմութիւններում -ստան-ը ծագում է իրան. *stān(a)- ածանցակերտից (հ.-ե. *stā- «կանգնել, դնել» արմատից` *-no- ածանցով). յաճախակի է իրանական փոխառութիւններում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամարաստան, այգեստան, անդաստան, հեռաստան, ձիաստան, ասպաստան, դաստաստան, շահ(ա)ստան, սակստան
Տե՛ս նաեւ
Էջ 799, սյունակ 1 Էջ 799
ԱՍՏՈՒՆ (-աստուն)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
թերեւս -(ա)ստան ածանցի տարբերակն է (հմմտ. ամարաստան)՝ վերջին մասով բաղարկուած տուն բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամարաստուն
Տե՛ս նաեւ
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-ԱՏ I «արմատ, հաստատ, այլեւ, թերեւս, աղքատ, անքատ, փինատ, որոնց ածանցելի հիմքերը անկախօրէն չեն պահպանուել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
ածանցելի հիմքերը անկախօրէն չեն պահպանուել։ Համեմատելի է հ. հնդկ. -ad-, աւ. -əδ-, հուն. -αδ- ածանցների հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արմատ, հաստատ, աղքատ, անքատ, փինատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
drsad-
«ժայռ, քար»
հուն.
δειράς, -αδος
«լեռնաշղթա»
հ. հնդկ.
sarád-
«աշուն» աւ. sarəδ-
հուն.
φυγάς, -άδος
«վազող, փախչող, փախստական»
Մատենագիտություն
Greppin 56
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-ԱՏ II «ականջատ, խրամատ, միջատ, ունջատ, պնջատ, փայտատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հատ-անել բայի արմատից՝ h-ի անկումով (հմմտ. բնահատ. բրբռ. քնատ)։ Վերջինիս աղբիւրն էլ ամենայն հաւանականութեամբ խեթ. hattai- «հատել, կտրել, ծակել, պատռել» բայի արմատն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ականջատ, խրամատ, միջատ, ունջատ, պնջատ, փայտատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթ.
hattai-
«հատել, կտրել, ծակել, պատռել»
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-(Ա)ՏԱԿ «փլատակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -tak(a)-
Այս վերջածանցի -տակ բաղադրիչը ծագում է իրան. -tak(a)- ածանցից (*-ta-ka-) եւ հանդիպում է մի շարք իրանական փոխառութիւններում՝ -տակ եւ -ատակ տարբերակներով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարտակ, գումարտակ, հրեշտակ, յիշատակ, պարսատակ
Տե՛ս նաեւ
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-ԱՐ I (հմմտ. -իր, -որ, -ուր) «մեծար, մթար, մոլար... այլեւ՝ գրաբարում այլեւս անվերլուծելի արդար, գալար, դալար, երկար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ro- (անմիջական նախաձեւ՝ *(e)ro-) *-ro-ի դէպքում նախորդ ձայնաւորով
հ.-ե. *-(e)ro- ածանցից՝ *-ro-ի դէպքում նախորդ ձայնաւորով։ թերեւս մասամբ խառնուել է առնել բայի ար- հիմքից ծագող ձեւերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեծար, մթար, մոլար, արդար, գալար, դալար, երկար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δ(φ)αρόν
«երկար ժամանակ»
հուն.
*μεγαρος
«մեծարել» որտեղից μεγαίρω = մեծարել
աւ.
arə dhra-
«հաւատարիմ»
հուն.
θαλερός
«մատաղ»
Տե՛ս նաեւ
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-ԱՐԷՆ (-երէն) «փոխարէն, աւրէնսերէն, հեթանոսերէն, ողբերէն, ստամբակերէն, քրիստոսերէն, հրէարէն (հրէայերէն, հռովմէարէն) (հռոմմարէն, հռովմերէն), պարթեւարէն, քաղդէարէն, ասորերէն, հայերէն, յուներէն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առկա է երկու վարկած. ըստ մի շարք հայագէտ-իրանագէտների (Հիւբշման, Նիբերգ, Լիդեն եւ ուրիշներ)՝ ծագում է -աւրէն-ի համար հիմք ծառայած ašdēn «կերպ, եղանակ» բառի adēn տարբերակից։ այս ենթադրութիւնն ունի երկու թոյլ կողմ, առաջին՝ եթէ -աւրէն-ը անկախ գործածւում է հայերէնում, ապա արէն անկախ տարբերակ չկա. երկրորդ՝ համոզիչ կերպով չի լուծւում -ա-րէն-ի -երէն տարբերակի հարցը. վերջինիս համար ենթադրւում է -ե-ով կամ ի-ով հիմք, բայց -երէն-ով բառերի մէջ այդպիսի նախնական հիմքային ձեւ չի հայտնաբերւում (ինչու՞, օրինակ, ողբ, -ոյ բառից պէտք է կազմվէր ողբերէն ձեւը). գոյութիւն ունեցող հեթանոսաւրէն - հեթանոսերէն զուգահեռ ձեւերից երկրորդն ունի -երէն տարբերակը եւ ոչ -արէն-ը. հաւանականութիւն չունի նաեւ այն վարկածը, ըստ որի -արէն/-երէն-ը կազմուած է -ար/-եար եւ -էն տարրերից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոխարէն, աւրէնսերէն, հեթանոսերէն, ողբերէն, ստամբակերէն, քրիստոսերէն, հրէարէն, հրէայերէն, հռովմէարէն, հռոմմարէն, հռովմերէն, պարթեւարէն, քաղդէարէն, ասորերէն, հայերէն, յուներէն