Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 569 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 525, սյունակ 1 Էջ 525
ՄԷՋ -ոյ, ուշ նաեւ՝ -ի, -աց «մեջ, մեջք, կես, արգանդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *me(i)dhio- «միջին» հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միջամուխ, միջամուտ, միջապատ, միջավայր, միջատ, միջին, միջնանիւ, միջնաշխարհ, միջնորդ, միջոց, միջնաբերդ, միջագետք, բերդամէջ, բանակամէջ, թիկնամէջք, երկնամիջուկ, գետամէջք, աշխարհամէջ, փողոցամէջ, քաղաքամէջ
Նոր՝
միջազգային, միջամասնիկ, միջամասնիկաւոր, միջամտել, միջամտութիւն, միջանկեալ, միջանցք, միջարկութիւն, միջնադար, միջնորդաբար, անմիջական, անմիջապէս, ընդմիջում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mádhyas
հուն. mésos
լատ. medius
գոթ. midjis
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 313
Էջ 525, սյունակ 1 Էջ 525
ՄԷՍ (մես) «մոտ, կից, սովոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *meit- «կապել, միացնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեսիլ, մեսութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mitra- «բարեկամ, ընկեր, դաշնակից»
ավ. mit «կցել, մերձենալ»
հ. պ. Miθra «դիցանուն՝ Միհր»
հուն. mítra «գոտի, գլխակապ»
Էջ 525, սյունակ 1 Էջ 525
ՄԷՏ «(կշեռքի) միջնակետ, սլաք, նժար, ծանրություն, հակում, միտում, նվազագույն կշիռ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մետել, միտութիւն, մետական, դիտամետ, հավամետ, զուգամետ
Նոր՝
միտումնաւոր
Էջ 525, սյունակ 1 Էջ 525
ՄԸԽՍ «կոշիկ»
Փոխառություն
Էջ 525, սյունակ 1 Էջ 525
ՄԹԵԼ «ընդունել, վերցնել»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Էջ 526, սյունակ 1 Էջ 526
ՄԹԵՐ (-ի, -ից) «մթերք, հավաքված բան, կույտ, շտեմարան»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մթերել, մթերածոյ, մթերանոց, մթերումն, բազմամթեր
Նոր՝
ռազմամթերք
Էջ 526, սյունակ 1 Էջ 526
ՄԹԽԱԼ (մթղալ, մտքալ, մըտղալ, նոր՝ մսխալ) «մի կշռաչափ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. miθqāl
Մատենագիտություն
H. AG 571; Աճ. ՀԱԲ 315
Էջ 526, սյունակ 1 Էջ 526
ՄԺԵԽ (-աց, -ունք) (մժիխ, մժիդ, մժիկ, մժղիկ, մժղուկ, մժեղն, մեզեխ, մնշեխ, մնճղեխ, մժղեխկ) «մժեղ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *muso- «մծակ, ճանճ» (անմիջական նախաձեւ՝ *mu-) բնաձայնական արմատից
բնաձայնութիւնը պահպանած հնդեւրոպական բնաձայնական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մժղուկ, մժղիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մուն
ալբ. mu-ze (mi-ze)
հուն. μυΐα
հ. վ. գ. mucca «մծակ»
Էջ 526, սյունակ 1 Էջ 526
ՄԻ II (-ոյ, այլեւ՝ -ոջ, -ում, -ոջէ) «մի, մեկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sem- «մի, միասին» (անմիջական նախաձեւ՝ *smio-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միաբան, միագործ, միագունդ, միալար, միամիտ, միանալ, միասին, միաւոր, միանգամայն, միակողմանի, մետասան, մեկուսի, մեկողմանի, մեկին, մեկին, մեկն, մեկնել, մեկնոց, միակ, մեկ, միայն, միայնանալ, միայնակ, միայնակեաց, մենաւոր, մենաստան, մենանալ, մենութիւն, միմեանց, միմեանցասէր, միւս
Նոր՝
միակին, միահատուռ, միանձնուհի, միացում, մեկնակետ, մենաշնորհ, մենավաճառ, մենավաճառութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μία ((իգ))
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 317-318
Էջ 526, սյունակ 1 Էջ 526
ՄԻԳԱԼԻՍ «սրընչակ, մկնաքիս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μυγαλέη
(տառադարձութիւն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 319-320