Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 561 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ՀԱՐԹ
(-ի, -ից)
«հարթ, հավասար, ուղիղ»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *plat-
(անմիջական նախաձեւ՝ *plet-)
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Աղբյուր՝ ավ. pərəθu
(բուն աղբյուրը չի հավաստված)
«լայն»
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած: հմմտ. աւ. pərəθu «լայն» եւ հ. հնդկ. prthu- «լայն, ընդարձակ» բառերը, որոնք ծագում են հնդեւրոպական *plat- *plet- արմատից, որտեղից հայ. լայն (<*pləteno):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարթութիւն,
հարթաբարյատակ,
հարթիկ,
անհարթ,
անհարթութիւն,
միահարթ,
դաշտահարթ,
երկնահարթ,
սարահարթ
Նոր՝
հարթաչափ, հարթաչափութիւն, հարթավայր, հարթաքանդակ
հարթաչափ, հարթաչափութիւն, հարթավայր, հարթաքանդակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
prthu- «լայն, ընդարձակ»
Տե՛ս նաեւ
ՀԱՐԹԵԼ
«կծել, խածնել»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է:
ՀԱՐԹՆՈՒԼ
(հարթշիլ, արթշիլ, խարթ-)
«խրտնել, վախենալով վեր ցատկել, փախչել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *per-
«թպրտալ, ցնցվել, վեր ցատկել»
(անմիջական նախաձեւ՝ *prth- *(s)p(h)er-)
*-th- ածանցով
«թպրտալ, ցնցուել, վեր ցատկել» արմատից՝ *-th- ածանցով: հմմտ. հ. հնդկ. sprhayati «եռանդուն լինել», հուն. σπέρζω «նետուել, ցնցուել, թպրտալ»: արմատը հանդիպում է նաեւ ուրիշ աճականներով՝ *-d-, *-g-, *-g'-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անհարթշել,
հարթուցանել,
խարթուցանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sprhayati «եռանդուն լինել»
հուն.
σπέρζω «նետուել, ցնցուել, թպրտալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 58-59;
Ջահ. ՀԼՊ 151
ՀԱՐԺԵԼ
««շողշողել» (°) (ԲՀ՝ «շողշողել» կամ «շողոյել»)»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ: Ծագումն անհայտ է:
ՀԱՐԻՐԱՅ
«մի տեսակ խյուս»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. harīra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 59
ՀԱՐԻՒՐ
(-ոյ)
(հարեւր)
«հարյուր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ar-
«հարմարեցնել»
(անմիջական նախաձեւ՝ *ari-tro-)
«հարմարեցնել» արմատից: հմմտ. հ. անգլ. rim «թիւ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարիւրավոր,
հարիւրապետ,
հարիւրամեայ,
հարիւրերորդ,
հարիւրորդ
Նոր՝
հարիւրամեակ, երկհարիւրամեակ
հարիւրամեակ, երկհարիւրամեակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
rim «թիւ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 113, 158
Տե՛ս նաեւ
ՀԱՐԻՖ
«ընկեր, բարեկամ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. harīf
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 60
ՀԱՐԿ
II
(-ի, -աւ, -իւ)
«անհրաժեշտություն, հարկավորություն, ծառայություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *per-
«փորձել, վտանգ»
(անմիջական նախաձեւ՝ *pr-g-)
*ph- սկզբնահնչյունով եւ այլ ածականով` փորձ: Աճառյանը (ՀԱԲ 3, 60) միացնում է հարկ «զարկ» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարկիք,
հարկետուր,
հարկատրիլ,
հարկադիր,
հարկադրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πείρα «փորձ»
գոթ.
fairina «հանցանք, մեղք»
հ. իսլ.
far «վտանգ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 60
ՀԱՐԿ
III
«հարկ, տուրք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *harga-
«հարկ, տուրք»
Աղբյուր՝ ավ. harǝk-
«հարձակվել»
Bailly, DKS 469 (հետագա համեմատությունները կասկածելի են): Աճառյանը (ՀԱԲ 3, 60) միացնում է հարոյ, հարկ-անելի եւ հարկաւոր-ի հարկ արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարկահան,
հարկաժողով
Մատենագիտություն
DKS 469;
Աճ. ՀԱԲ 60
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։