Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՍԱԼ
(-ի)
«սալ (տափակ քարի մեծ կտոր, մետաղյա զնդան, դարբնասալ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kei-
«սրել»
(անմիջական նախաձեւ՝ *kəlā-)
հատուկ իմաստային զարգացմամբ
հատուկ իմաստային զարգացմամբ. հնդկա-հայ. -գերմ. տարածում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սալաքար,
սալքար,
սալքարուկ,
սալակապ,
սալարկ,
սալարկել,
սալայատակ,
սալել,
սալարակապ,
սալայատակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
çilā
«քար, ժայռ»
հ. իսլ.
hallr
«քար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 155
ՍԱՀԵԼ
(սահեցուցանել)
«տատանել, տարուբերել», սահիլ «տատանվել, սահել, սայթաքել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սահեցումն,
սահանք,
սահաւոր,
կրկնասահուն,
կարկաջասահ,
հեզասահ,
յորդասահ,
դիւրասահ
ՍԱՂԱԽՆՁՈՐ
(բբ)
«?»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս ա(ղ)խնձոր բառի տարբերակը
ՍԱՏԱՐ
«մշակ, ոստայնանկ, օգնական»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *sam-
«չարչարվել, հոգնել»
(անմիջական նախաձեւ՝ *sam-tar)
փոխատու լեզու՝ իրանական sātar
«իշխող»
փոխատու լեզու՝ իրանական *sātar
բայց առաջարկված ստուգաբանությունները լիովին հավաստի չեն, ըստ Բեյլիի (DKS 123)՝ sātar «իշխող», ըստ Փերիխանյանի՝ *sātar, *sam-tar (*sam - «չարչարվել, հոգնել»): Քիչ հավանական է նաեւ սեմական ծագման վարկածը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սատարել,
սատարութիւն,
անսատար
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 472
ՍԱՏՐ
«նստարան, բազմոց, կապերտ, սփռոց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. sadr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 182
ՍԱՐԱՍ
«տարազ, կերպ, կերպարանք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ սարիք-ի արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սարասել,
նմանասարաս,
լուսասարաս,
իւրենցասարաս,
ծովասարաս
ՍԱՐԱՒՈՅԹ
(սարաւութ, այլեւ սսրոյթ՝ ԲՀ)
«բարձր տեղ, բարձրաշէն ապարանք, դիտարան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k’er-
«գլուխ, եղջիւր, գագաթ»
(անմիջական նախաձեւ՝ սար(աւ)-)
-ոյթ վերջածանցով
ՍԵԿՈՒՆԴԻԿՈՒՌ
««երկրորդ կարգի պաշտոնյա» (ի տարբերություն պռիմիկուռ-ի)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. σεκουνδι-κήριος
փոխատու լեզու՝ լատ. secundicerius
Մատենագիտություն
H. AG 378;
Աճ. ՀԱԲ 198
ՍԻՆ
I
(ոսին), -ոյ
(ոսին)
«սին, դատարկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ken-
«դատարկ»
(անմիջական նախաձեւ՝ *k'enos-)
Բաղադրությունների մեջ նշված են նաեւ նոր կազմությունները:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սնանալ,
սնոտի,
սնոտիլ,
սնութիւն,
սնակուրտ,
սնաբանութիւն,
սնամեջ,
ոսին,
հոսնիլ,
սնահաւատ,
սնոտիապաշտ,
սնոտիապաշտական,
սնոտիապաշտութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κενεός
«դատարկ, չնչին»
ՍԿԵՌԼԱՏ
«մի շքեղ կտոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ն. հուն. σκαρλάτο
փոխատու լեզու՝ իտ. scarlatto
փոխատու լեզու՝ անգլ. scarlet
փոխատու լեզու՝ թրք. iskerlet
փոխառություն տարածված ընդհանուր աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 228
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։