Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 56 / 764
ԱՊՓՈՎԹ
«կնոք, լագան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. áp-phōth < եբր. sippōth` saf «կնոք» բառի հոգնակին
տառադարձում հունարենից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 244
ԱՊՕՍՏՈԼՈՒՍ
(ուղղված՝ ապոստոլոս)
«առաքյալ, պատգամաբեր»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. apostulus
Աղբյուր՝ հուն. ἀπόστολος
տառադարձում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 236
ԱՌ
I
(նախդիր եւ նախածանց)
«մոտ, դեպի, կողքին, համար, փոխարեն, (հունարեն՝ πρός)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *per-
արմատից: Հին կազմություն է առաջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առուկ,
առանձին,
առողջ,
առընթեր,
առաւել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρός
հուն.
πόρσω
հուն.
πόρρω «առաջ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 246
Տե՛ս նաեւ
ԱՌ
II
(-ի, -ից)
«առնելը, առում, գրավում, ավար, կահույք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ar-
«տալ, բաժին հանել, առնել, յուրացնել»
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առնում,
առեւանգել,
տուրեւառ,
տուրեւառիկ,
առաւ,
անառիկ,
առեւգնաց,
առուկ,
վրիժառու,
դիւրառու,
թափառել,
աչառել,
ակնառութիւն,
անաչառ,
անաչառելի,
սրտառուչ,
ոտնառիչ,
շուրջառ,
գայլառ,
շնառ,
մարդառու,
առած,
առնումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
ar- «տալ, տրամադրել»
հուն.
ἄρνυμαι «ձեռք բերել, ստանալ»
խեթ.
arnumi «բերում եմ»
Մատենագիտություն
H. AG 420;
Աճ. ՀԱԲ 248
ԱՌԱԳԱՍՏ
(-ի, -ից, -աց)
«վարագույր, հարսանեկան սենյակ, նավի առագաստ, թաղանթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eu-
«հագնել»
(անմիջական նախաձեւ՝ *ow-)
Կազմված է առ- նախածանցով եւ -աստ վերջածանցով` -ագ- արմատից, որ բնիկ հնդեւրոպական է` *ow- նախածանցից (*eu- «հագնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առագաստել,
առագաստաձեւ,
անառագաստ,
առագաստանալ,
առագաստանաւ,
առագաստաւոր,
առագաստափայտ
Մատենագիտություն
H. AG 411;
Աճ. ՀԱԲ 248
Տե՛ս նաեւ
ԱՌԱՄԲԱԽՈՐ
«°»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս ժամահամբույր-ի սխալագրություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զառամբախոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 251
ԱՌԱՊԱՐ
«քարքարոտ, դժվարին տեղ»
Ծագումն անհայտ է
Կազմված է առ- նախածանցով` անծանոթ ապար արմատից, որ հազիվ թե կապ ունենա ապառաժ բառի հետ:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։