Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3436 բառահոդված
· Էջ 56 / 344
ԲՇՏԵԼ
(բրբ. *բշտել* «քրքել, խփել»)
«կշտամբել, հանդիմանել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhei(s)-
«խփել»
(անմիջական նախաձեւ՝ *bhi-)
Կապ ունի՞ հնդեւրոպական *bhei(s)-' *bhi- «խփել» արմատի հետ (պարզ չէ շտ-ի ծագումը)։
ԲՈԶԻ
(բուզի)
«արեւգակ»
(բբ)
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 1, 460) միացնում է բեզակ «արեւգակ» բառի հետ։ Քիչ հավանական է համեմատությունը վրաց. mze, մեգր. bža «արեւգակ» բառերի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
mze «արեւգակ»
մեգր.
bža «արեւգակ»
Մատենագիտություն
ՀԱԲ 460;
Ջահ. ՀԼՊ 594, 597
Տե՛ս նաեւ
ԲՈԶՈԿԱՆ
(բոզական)
«վատթարություն»
(ԲՀ)
Ստուգաբանություն
Ածանցված է բոզ բառից։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 355
Տե՛ս նաեւ
ԲՈԺԳ
(բոժկ-, բուժկ-)
«անոտի, փտած, ապականված»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս իրանական փոխառություն՝ *božik, *božuk կամ *bužik, *bužuk:
ԲՈԼՈԶ
«մի կակղամորթ»
Ծագումն անհայտ է
ԲՈԼՈՐ
(–ի, –ից, –ոյ)
«բոլոր, ամբողջ, կլոր, բոլորակ, լուսնաշրջան, երկնաբեւեռ, կոկոն, գնդաձեւ զարդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փչել, ուռչել, բխել»
(անմիջական նախաձեւ՝ *bhol-)
*bhol- + -որ ածանց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոլորել,
բոլորակ,
բոլորակութիւն,
բոլորաձեւ,
բոլորշի,
բոլորովին,
բոլորովիմբ,
բոլորեքին,
բոլորեքեան,
բոլորապատել,
երեքբոլորաձեւ,
ծրաբոլոր
Նոր՝
բոլորանուէր, բոլորագիր, բոլորտիք
բոլորանուէր, բոլորագիր, բոլորտիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բլուր
մ. վ. գ.
bole «բողբոջ»
մ. վ. գ.
boln «հաստ, մեծ»
հ. վ. գ.
ballo
գ.
Ball «գնդակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 461
ԲՈՀ
I
(բոխ-)
«լորձունք, թուք (՞)»
Բնաձայն (՞)
Պատկերաւոր-բնաձայնական կազմութիւն: Հաւանաբար սրա հետ նոյնն է ԲՀ-ի բոհ «նիւթ կամ բոռ» (ուղղելի է «հիւթ կամ թուք») բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոհբոհել,
բոհբոխել
ԲՈՀ
II
(բոհ-)
«սպառնալիք. վախ, երկիւղ սոսկում»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս բոհ եւ բոհ ձեւի բոհ-ից՝ իմաստի սխալ մեկնութեամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոհմունք,
բահմունք
ԲՈՀԲԵԼ
II
«խաբել, դավաճանել»
Անստույգ
Աղբյուր՝ իրան. հր-
(բուն աղբյուրը չի հավաստված)
Աղբյուր՝ թրք. բոհրել
(բուն աղբյուրը չի հավաստված)
«խորովել, աղանձել»
Ենթադրվում է իրանական ծագում (հմմտ. հր-), բայց իրանական այդպիսի ձեւ չի հավաստված: Աճառյանը հնարավոր է համարում դիտել որպես թրք. բոհրել «խորովել, աղանձել» բայի մի առումը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 464
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։