Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 558 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍԻՄՈՆԱ «մի դեղաբույս» (բժշկական/բուսաբանություն)
Փոխառություն
բուն աղբյուրը չի հավաստված (հունարեն կամ լատիներեն)
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍԻՐ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍԿ (-ի) «հասկ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կապ ունի հաս- («հասնել, հասուն») արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հասկաթուռ, հասկահանեալ, հասկաքաղ, քաջահասկ
Տե՛ս նաեւ
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՈՒՄ «շուշանազգի մի բույս՝ վրացի կոճ, կեղծ ղանձլամեր» (բուսաբանություն)
Փոխառություն
բուն աղբյուրը չի հավաստված
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՊԱ «կարմրուկ» (բժշկական)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hasba
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 48
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՏ (-ի, -ից) «հաստատուն, հաստ. հաստատություն, ամրություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pasto- «հաստատուն, ամուր»
Բնիկ հնդեւրոպական՝ *pasto- «հաստատուն, ամուր» հիմքից: Այստեղից են նաեւ հաստորբ, հաստատ, այլեւ, թերեւս, Աճառյանի կողմից (ՀԱԲ 1, 85) ազդ-ի տակ դրվող աստի, աստին, աստոյ, «հաստատուն» եւ աստոյ, աստա «զորեղ» բառերը: Հնարավոր է, որ մասամբ խառնված լինի *ost- «ոսկր» արմատի (>հայ. ոսկոր) ածանցական իմաստի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստել, հաստանալ, հաստիչ, հաստոց, հաստումն, հաստաբեստ, հաստակաշի, հաստակապ, հաստահարուստ, հաստահեղույս, հաստահիմն, հաստամագիլ, հաստամետ, հաստանդամ, հաստապինդ, հաստարմատ, հաստույժ
Նոր՝
հաստաբուն, հաստագլուխ, հաստամարմին, հաստավիզ, հաստափոր, հաստորբ, հաստատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. pastyá- «տուն, բակ, բնակարան» (իբրեւ հաստատուն բնակություն)
հ. իսլ. fastr «հաստատուն, ամուր»
հ. անգլ. fast «հաստատուն, ամուր»
հ. վ. գ. festi «հաստատուն, ամուր»
խեթ. hastai-, hasti- «ոսկոր, դիմացկունություն, դիմադրողականություն»
Մատենագիտություն
H. AG 464; Աճ. ՀԱԲ 49
Տե՛ս նաեւ
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՏԱՏ I «հաստատ, ամուր, պինդ, ստույգ»
Ստուգաբանություն
Կազմված է հաստ արմատից՝ -ատ ածանցով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստատել, հաստատանալ, հաստատիչ, հաստատուն, հաստատական, անհաստատ
Նոր՝
հաստատակամ, հաստատամիտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 50
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՏԱՏ II «նիզակավոր զինվոր» (ռազմական)
Փոխառություն
Աղբյուր՝ ֆրանս. hastat < լատ. hastatus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 50
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՏԵԱՅ «խմորեղեն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pa-/pā- «կերակրել, սնել, արածեցնել» (անմիջական նախաձեւ՝ *pa-sti- կամ *pā-sti-) + -եայ
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *pa-sti- կամ *pā-sti (+ -եայ)՝ *pa-/pā- «կերակրել, սնել, արածեցնել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. panis «հաց»
լատ. pastillus «ալյուրագնդակ»
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՏՈՒ «կարճավճիռ» (ԲՀ)
Անստույգ (հավանաբար)
Հավանաբար հստու բառն է, որ բացատրված է «սուր կամ կարճավճիռ»:
Տե՛ս նաեւ