Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 555 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՈՒՌՆ (մատուռն), -տրան, -րունք, -րանց «մատուռ, վկայարան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μαρτύριον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատրանոց, աշխարհամատուռն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 271
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՈՒՏԱԿ «բխան, մարովս, քաղցրարմատ, սուս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ, գեր, բտած»
հ.-ե. արմատ՝ *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է ազդեցութիւնը
Կազմուած է մատու- եւ տակ բաղադրիչներից: մատու-ն, թերեւս, ծագում է հնդեւրոպական *mad- «թաց, խոնավ, գեր, բտած» արմատից, որտեղից՝ մատաղ, այլեւ, թերեւս, մատիտեղ: հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է հնդեւրոպական *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ազդեցութիւնը:
Տե՛ս նաեւ
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
Մ(Ա)ՏՊՈՒԽ «խաշուկ, դեղաբոյսի խաշուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. matbūx
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 272
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՈՒՌՃ (մատոռիչ) ««խազմուզ, քաղցու, մաճառ» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ, կաթել, հիւթեղ, պարարտ, բտած»
Թերեւս կապ ունի հնդեւրոպական *mad- արմատի հետ, որտեղից՝ մատաղ, մաճառ/ր, մաճառակ:
Տե՛ս նաեւ
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՈՌՎԱԿ -ի, -աց «մատռուակ, գինեմատոյց, տակառապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *maturuak
Հմմտ. մ. պ. *maturun (mtwrwn) «գինու աման»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատռուակել, մատռուակութիւն, մատռուակոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. *maturun (mtwrwn) «գինու աման»
Մատենագիտություն
Bailey, DKS 276; Ջահ. ՀԼՊ 533
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՐԱՆ «հին հայկական տոմարի երկրորդ ամիս, հոռի ամսվա աւելի վաղ անունը» (տոմարական)
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշխարհամատրան
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՐ II -ու «ցամաքեղէնի, հեղանյութի մի չափ» (չափի միավոր)
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *mār
Մատենագիտություն
H. AG 192; Աճ. ՀԱԲ 273
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՐ III «տէր»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ.-ասոր. mārā «տէր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 273
Էջ 515, սյունակ 1 Էջ 515
ՄԱՐԱԽ I (մորեխ, մորեախ), -ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց «մորեխ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *madaχ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. madaχa-
բելուջ. madaχ
պ. malax
Մատենագիտություն
H. AG 192; Աճ. ՀԱԲ 274; Ջահ. ՀԼՊ 533
Էջ 515, սյունակ 1 Էջ 515
ՄԱՐԱԽ II «մատուտակ»
Անստույգ (թերեւս)
Թերեւս նույնն է նաեւ ԲՀ-ի «զմուռ» բացատրությունը:
Տե՛ս նաեւ