Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 552 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԱՊ «մի տեսակ (մեծ եւ լայն) գաւաթ»
Փոխառություն
Աղբյուր՝ ֆրանս. hanap
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 34
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԱՊԱԶ «միշտ, շարունակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *hama-pāza (*hana-pāza)
Հիւբշմանը (AG 463) եւ նրա հետեւողութեամբ Պոկոռնին (Pok. IEW 907), համարում են բնիկ՝ հին-ի հետ միասին։ Աճառեանը (ՀԱԲ 3, 35) առանձնացնում է հանա-ն եւ համարում իրանական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանապազաբուխ, հանապազախաւս, հանապազաստուր, հանապազորդ, հանապազորդել, հանապազար, հանապազարտեայ
Մատենագիտություն
Bailey, DKS 230; H. AG 463; Pok. IEW 907; Աճ. ՀԱԲ 35
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԱՐ ««հինել, կազմել» (ԲՀ)»
Անստույգ
Կապ ունի՞ արդեւօք հանուլ բայի (հինել բայի տարբերակը) հետ։
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳ- «դադար, վերջ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *kuei- «հանգստանալ, հանգիստ վայելել» հան- նախածանցով
որի -i-ն ահպանուել է (*հան-գիչիմ>հանգչիմ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգչիլ, (-նուլ), հանգիստ, հանգստաբար, հանգստանոց, մահահանգիստ, հոգեհանգիստ, ձմեռնահանգիստ, նաւահանգիստ, անհանգիստ
Նոր՝
հանգստանալ, հանգստութիւն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 134
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳԱՄ- ««սեր» (°)»
Անստույգ (թերեւս)
Թերեւս ցանկացումն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգամումն
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳԱՄԱՆ (-ք, -աց) «հանգամանք, պարագայ, կերպ, եղանակ, ձեւ, օրինակ, կաղապար, մոդել, պատճառ, ապացոյց, տեղեկութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hangām «ժամանակ, ժամկէտ, հանգամանք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգամանալից, հանգամանաւրէն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 36; Ջահ. ՀԼՊ 530
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳԱՆԱԿ (-ի, -աց (այլեւ -իւ)) (հանկանակ) «հանգանակութիւն, հանգանակակից, հանգանակաբաժին»
Փոխառություն
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգանակել, հանգանակութիւն, հանգանակապետ, հանգանակաւոր, հանգանակող
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳԷՏ (-ի) «նման, հաւասար»
Փոխառություն
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգիտապատիւ, հանգիտակ, հանգիտաքի, հանգետրնբաց, հանգետահասակ
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳՈՅՆ «նման, պէս»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hamgōn
Աղբյուր՝ պ. hamgōn
Աղբյուր՝ ավ. hamagaona
հմմտ. մ. պ., պ. hamgōn, այլեւ աւ. hamagaona
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգունակից, հանգունաւոր, հանգունապատիւ, հանգունական, երկնահանգոյն
Մատենագիտություն
H. AG 176; Աճ. ՀԱԲ 37
Տե՛ս նաեւ
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳՈՅՑ (-ի, -ից) «հանգոյց, կնճիռ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Թերեւս կազմուած է -ոյց ածանցով՝ անգանիլ (անկանիլ) «հասնել, աւարտել» բայի յանգ արմատից, կամ, որ աւելի հաւանական է, հանգ «դադար, աւարտ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգուցել, ոսկեհանգոյց