Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 5512 բառահոդված (էջ 550/552)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 811, սյունակ 1 Էջ 811
-ՈՒԿ I
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-kon- (անմիջական նախաձեւ՝ *-u-kon-) նախորդող *-u- հիմքակազմ տարրով
Ինչպէս -իկ-ը (տե՛ս), ծագում է հնդեւրոպական *-kon- բաղադրեալ ածանցից` նախորդող *-u- հիմքակազմ տարրով (հմմտ. մանուկ-մանր, սեռ.-տր. մանու). Այս նոյն -ուկ-ն է արդեօք, որ համաբանութեամբ տարածուել է բուսանունների վրայ` ժախուկ, կանեփուկ, հաճարուկ, մեղրուկ, քնարուկ. բողկուկ-ի դէպքում -ուկ-ն ակնյայտօրէն փոքրացուցիչ-փաղաքշական է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այրուկ, այրիկ, ծիծառնուկ, մժղուկ, պուտուկ, պտուկ, ժախուկ, կանեփուկ, հաճարուկ, մեղրուկ, քնարուկ, բողկուկ
Տե՛ս նաեւ
Էջ 811, սյունակ 1 Էջ 811
-ՈՒԿ II
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-u-g'- քիչ հաւանական վերականգնում
Ինչպէս -իկ²-ի դէպքում, կարելի էր ենթադրել իրական ծագում, բայց համապատասխան իրանական հակադրուող հիմքերը սակաւադէպ են` շնորհուկ, պարտուկ. աւելի հաւանական է ենթադրել հին -ու-ով հիմքերից -կ-ով այլ ձեւերի համաբանութեամբ տարածուած կազմութիւններ. քիչ հաւանական է -ուկ-ի համար վերականգնել հ.-ե. *-u-g'-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զեղջուկ, հարցուկ, հեղուկ, ջերմուկ
Տե՛ս նաեւ
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՀԻ «աշակերտուհի, աստուածուհի, թագուհի, մարգարէուհի, սրբուհի, քրմուհի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *-urhi
Հաւանական է այս ածանցի իրանական ծագումը, բայց ստուգաբանութեան մէջ եղած փորձերն առայժմ լիովին համոզիչ չեն: ըստ Մարկվարտի (1931, 28)՝ -purhi>-urhi -uhi, ըստ Բենվենիստի (1945, 74)՝ *-brθrya > *-wrhri > -urhi, ըստ Շահիձէի՝ -urhi = աւարի - (աւրիորդ բառի մէջ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշակերտուհի, աստուածուհի, թագուհի, մարգարէուհի, սրբուհի, քրմուհի
Մատենագիտություն
Մարկվարտ 28; Բենվենիստ 74
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՄՆ «իմացումն, լքումն, հոլովումն, մատուցումն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *men-/*mn- նախորդող -ու հիմքային տարրով
Ծագում է հ.-ե. *men-/*mn- ածանցից՝ նախորդող -ու հիմքային տարրով (հ.-ե. *-eu/u):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իմացումն, լքումն, հոլովումն, մատուցումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
գելումն - զելում
հայ.
երդումն - երդուայ
(երդնում < *երդումնոմ)
Տե՛ս նաեւ
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆ «ասուն, արբուն, գործուն, իմաստուն, շարժուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ono- (անմիջական նախաձեւ՝ *-o-mno-) ձայնդարձային ձեւ *-o-meno- ածանցից
Ծագում է՝ հ.-ե. *ono- ածանցից, թերեւս մասամբ նաեւ միջին սեռի դերբայական *-o-meno- ածանցի ձայնդարձային *-o-mno- ձեւից, ինչպէս կարծում է Ա. Մեյեն (* -mn- > - ւն անցմամբ)։ հնարաւոր է ենթադրել, որ այս ածանցով կազմուած դերբայական տիպի ձեւերն են հիմք տուել -նուլ տիպի բայերի համար՝ այտնուլ < այտունոլ, զարթնուլ < զարթունոլ (հմմտ. զարթուն), մածնուլ < մածունոլ (հմմտ. մածուն) եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասուն, արբուն, գործուն, իմաստուն, շարժուն
Մատենագիտություն
Ջհաւկեան 186
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆԱԿ «բնակունակ, լուսունակ, մերձունակ, նմանունակ, պարզունակ, վարժունակ, քառունակ, քրիստոսունակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -nāk
Ինչպէս ցոյց է տալիս կենսունակ բառը, -ունակ ածանցակերպը ծագում է ունակ «ունեցող» ածականից (ունիմ բայից. հմմտ. եւ ընդունակ): նկատի ունենալով -ունակ-ով իրանական հիմքերի նշանակալից թիւը՝ թերեւս կարելի է ենթադրել միջին իրանական ածանցակազմ -nāk ածանցի հետ բաղարկութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնակունակ, լուսունակ, մերձունակ, նմանունակ, պարզունակ, վարժունակ, քառունակ, քրիստոսունակ
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆԴ «ելունդ, ծնունդ, սերունդ, սնունդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ti- նախորդող *-on- կամ *-ёá- հիմքային տարրով
Հաւանաբար ծագում է հ.-ե. *-ti- ածականից՝ նախորդող *-on- կամ *-ёá- հիմքային տարրով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելունդ, ծնունդ, սերունդ, սնունդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἐλα-υν-ος
գոյական
հուն.
ἐλύνω-
«քշել»
Տե՛ս նաեւ
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆԻ I «արքունի, գողունի, ծերունի, մերունի, տերունի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բաղկացած է -ուն- եւ -ի ածանցներից: -ի ածանցի առկայութեան մասին են խօսում նախ՝ խնամի-խնամունի զուգահեռը, երկրորդ՝ խխունջն ձեւի կողքին խխունջուն (խխնջին)՝ -խխնջունի զուգաձեւերի առկայութիւնը. երրորդ՝ արքունի, ծերունի բառերի՝ առանց -ի-ի *արքուն, *ծերուն ձեւերի համար ստուգաբանական հաւաստի զուգահեռների առկայութիւնը. -ունի-ն նոյնպիսի կազմութիւն է, ինչ -անի-ն (գեղանի), -ենի-ն (-եանի) եւ -նի-ն (գաղտնի): իրարկէ -ունի-ով ձեւերի տարածման մէջ դժուար է ժխտել ուրարտական ենթաշերտի ազդեցութիւնը: թերեւս այս նոյն ծագումն ունի տիկնունի «տիկնանոց» բառի -ունի-ն՝ իմաստային տեղաշարժով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արքունի, գողունի, ծերունի, մերունի, տերունի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἄρχων, -ντος
«առաջնորդ, հրամանատար. տէր, արքայ, թագաւոր» հին փոխառութիւն
հ. հնդկ.
járant-
հուն.
γέρων, -ντος
«ծեր, ծերունի»
Մատենագիտություն
Chantraine 218
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆԻ II «Ամատունի, Արծրունի, Գնթունի, Գնունի, Մադխազունի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտ.
Ցեղանուանական ածանց, որ հաւանաբար ծագում է ուրարտերէնից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Ամատունի, Արծրունի, Գնթունի, Գնունի, Մադխազունի
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆՔ «արտեւանունք, երիցունք, խրախունք, կոչունք, հրաշունք, մկանունք, ցցունք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-on-es հ.-ե. *-n-ով հիմքերի հոգնակի ձեւ
Հաւաքականակերտ այս ածանցը ծագում է հ.-ե. *-n-ով հիմքերի հոգնակի *-on-es ձեւից՝ հանդիպելով -ն-ով եւ -ո-ով վերջացող մի շարք բառերի հոգնակիում՝ թոռն-թոռնունք, հարս-հարսունք, ողն-ողնունք, տոռն-տոռնունք եւ բարձր-բարձունք, մանր-մանունք։ մի կողմից -ն-ով հիմքերի վաղ անկումը եւ մյուս կողմից՝ -ք-ով ձեւերի հոգնակիի անկախ գիտակցումը հանգեցնում են -ունք-ի անկախացմանը՝ որպես հավաքական հոգնակերտի, այս գործընթացը հար եւ նման է -ինք-ով ձեւերի տարածման գործընթացին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտեւանունք, թոռնունք, երիցունք, հարսունք, խրախունք, ողնունք, կոչունք, տոռնունք, հրաշունք, բարձունք, մկանունք, մանունք, ցցունք