Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 55 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 96, սյունակ 1 Էջ 96
ԱՐՏԱԽՈՅՐ II «մի բույս»
Փոխառություն
Էջ 96, սյունակ 1 Էջ 96
ԱՐՏԱԽՈՒՐԱԿ «թագ, գլխարկ, ծածկոց»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական arta-xōr-ak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտախուրակել
Տե՛ս նաեւ
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՏՈՒՅՏ
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *t-r- բնաձայնական
հ.-ե. արմատ՝ *trozdos-/*trodos-
հ.-ե. արմատ՝ *tet(e)r- «տատրակ» առանց բաղաձայնական տեղաշարժի
հ.-ե. արմատ՝ *t/dreut/d- «արտույտ» նախաձեռն
բնաձայնական *t-r- պարունակող մի ձեւից։ Հայերենի համար ենթադրելի են *t/dreut/d- (> արտույտ) կամ *t/drut(d)- (> արտուտ) նախաձեռները։ Ժողովրդական ստուգաբանություն է արտույտ < *արտ + ույտ = ուտ (իբրեւ «արտ ուտող»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտուտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. խոլ. truit, druit «սարյակ»
ռուս. дрозд «կեռնեխ»
լատ. tordus
հուն. τρύφων «տատրակ»
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՏՈՐԱԼ «շտապել, փութալ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *der- (անմիջական նախաձեւ՝ *drā-) -որ ածանցով եւ հայերենին հատուկ դրափոխությամբ
-որ ածանցով եւ հայերենին հատուկ դրափոխությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտորնալ, ուշ-արտորցնել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. dráti «վազում է, շտապում է»
հուն. εδραν «վազել, փախչել»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 35
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՓ (-ի, -ից, արփի, -ւոյ, -եաւ) «եթեր»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *ser- «կարմիր, կարմրավուն» արմատից ծագող լիտվ. sirpti «հասունանալ» (*«կարմրել» կամ «դեղնել») բայի հետ՝ *srph>արփ (ըստ Պետերսոնի՝ Walde- Pokorny 2, 499)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արփագեղ, արփամերձ, արփային, արփաճաճանչ, արփայագնաց, արփեգնաց, արփենի, արփիզարդ, արփիակեզ, արփիադեմ, գերարփի, լուսարփի, հրաշարփի, արփնաթել, երեքարփին, եաթնարփին, արփող
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. sirpti «հասունանալ»
Մատենագիտություն
Walde- Pokorny 499
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՔԱՅ (-ի, -ից) «թագավոր»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. άρχων (Թերեւս)
Աղբյուր՝ հուն. άρχιος (Թերեւս)
հին փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արքայագունդ, արքայենի, արքայատուր, արքայիկ, արքայություն, արքայորդի, թագարքայ, բագարքայածին, արքունի, արքունիք, արքունատուր, արքունական, գեղարքունի, արքագունք, արքապատկեր, արքակորույս, արքինի, արքիանալ, արքինանալ
Նոր՝
արքայադուստր, արքայամորի, արքայախնձոր
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՔԵՐԷՑ «ավագ երեց, ավագ քահանա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αρχιερεύς
երկրորդ մասի բաղարկմամբ հայ. երեց բառի հետ
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՔԷՆ (արգէն(իգ)) «քո սիրուն, կեցցես»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս երկրորդ մասում քէն դերանվանական ձեւն է
Էջ 98, սյունակ 1 Էջ 98
ԱՐՔԻՏՐԻԿԼԻՆՈՒՍ ««սեղանապետ» (ԲՀ՝ «իշխան ընթրիսարանի»)»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. architriclinus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 348
Էջ 98, սյունակ 1 Էջ 98
ԱՐՔՏ «հյուսիս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. արկտ (արկտ-իկոս) «հյուսիսային»
բառի սկզբնամասը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արքտական