Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված · Էջ 55 / 240
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՈՒՍՏՐ «իշխանական մի աստիճան»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. illustris
Փոխառություն` լատ. illustris ( > հուն. > հայ.՞)
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՂՋԻՒՐ (հին՝ եղջեր), -ջեր, -ջերց (-ջերաւ) «եղջիւր, կոտոշ, պոզ, սրվակ, մի անկիւնազարդ, այծեղջիւր (պտուղ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k’er- «վերնամաս, գլուխ, եղջիւր, գագաթ» (անմիջական նախաձեւ՝ *k’reuer- կամ *k’reuro-) արմատից ենթադրված
*k՛reuer- կամ *k՛reuro- նախաձեւի դեպքում ենթադրվում է *k՛r-ի նույնպիսի զարգացում, ինչպես *bhr-ի դեպքում (աղբիւր եւ եղբայր բառերում), որը քիչ հավանական է․ անհավանական է նաեւ խեթ․ *karauar «եղջիւր» եւ հայ․ եղջիւր բառերի համար *ghr-ով նախաձեւի վերականգնումը (փոխանակ *k՛r-ով նախաձեւի)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղջերու, եղջերատր, եղջերիկ, եղջերուաքաղ, եղջերցել, միեղջերու, մահիկեղջիւր, ռնգեղջիւր, այծեղջիւր, միեղջիւր, եղջերենի, եղջերաւոր, եղջիւրաքոյս, եղջիւրահանդիպեալ
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՄԱՏԻՏԵՍ «հեմատիտ, կարմրաքար, կարմիր երկաթաքար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αιματίτης
Մատենագիտություն
H. AG 348; Աճ. ՀԱԲ 26
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՄԻՓՈՐՈՆ (եմափորոն, եմափորտ, էմիփորոն, էմիփորոնն, եմփորտ, եմփորտ, եմեփոր, եմափոր, ումոփորոն, ունիփորոն, ունոփորոն, լայնափորոն, ամմաֆարոն) «եպիսկոպոսական խաչազարդ ուրար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ωμοφόριον
Մատենագիտություն
H. AG 517; Աճ. ՀԱԲ 26
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՄՄԱՆ(ՈՒ) «մեկից եղած» (ԲՀ)
Անստույգ (հավանաբար)
հավանաբար առնված է Աստվածաշնչի մի հատուկ անվան մեկնաբանությունից (Եմ(մ)ան՞, որ, սակայն այլ կերպ է մեկնվում)։
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՆԹ- (ընթ-) «ենթ(ա), ստոր(ա)-»
Ստուգաբանություն
Ընդ նախդիր-նախածանցի բարբառային տարբերակ՝ մտցված հունաբան հեղինակների կողմից:
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՊԵԱԿ (վրիպակով՝ երեակ) «անկողին» ((բբ))
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. έπι-αυς (թերեւս) «քնել (մի բանի վրա)»
փոխառություն հունարենից: Ամալյանը (ԲՀ 364) հանում է հուն. έπι-αυς «քնել (մի բանի վրա)» բայից (?):
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՊԵՆԵՍ (եպինէս) «մի խեցեմորթ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αιπίνναι
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 28
Տե՛ս նաեւ
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՊԻԴԵՄԻ «համաճարակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. επιδημία
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եպիդեմիական, եպիդմական, եպիդեմական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 28
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՊԻ(Կ)ԼԻՏ-Ք «խոնարհեցուցիչ» ((ԲՀ))
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. επικλίτος
(միացրած եպիկլինտ-ի հետ):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 28