Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 55 / 454
ԲԱՂՈՒՆ
««վշտերի պտուղ» (ԲՀ՝ «պտուղ վշտաց»)»
(ԲՀ)
Ստուգաբանություն (թերեւս)
ինչ-որ հատուկ անվան մեկնություն:
ԲԱՂՏԻ
«չարաբախտ, վատ»
Անստույգ (թերեւս)
կապ ունի բաղթ բառի հետ: Հմմտ. նաեւ բախտ, որ գրվում է նաեւ բաղդ (տեքստային իմաստի այլ մեկնությամբ):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բախտ (որ գրվում է նաեւ բաղդ)
ԲԱՄՄ
«բարձր զոհասեղան, բարձունք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βαμα
Աղբյուր՝ եբր. bāmā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 400
Տե՛ս նաեւ
ԲԱՄԲՈՅ
(բանբոյ, բամբոց, բանբոց, նաեւ` բամբոյ, բանբոյ` փխսկ. բամբոյ -ի եւ բամբոյ-ի՞)
(բանբոյ, բամբոց, բանբոց)
«հնդկեղեգ, բամբուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ ֆրանս. bambou
Մատենագիտություն
Ջահ. None
ԲԱՅ
-ի
«որջ, արջի ձմեռային բուն»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *bheu-
«աճել, բարգավաճել, լինել»
(անմիջական նախաձեւ՝ *bhūā-t-(?))
թերեւս բնիկ հնդեւրոպական` *bhūā-t-(?)` *bheu- «աճել, բարգավաճել, լինել» արմատից։ ըստ Աղայանի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բայանալ,
բայոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
bōtr
հ. իռլ.
both «խրճիթ»
կիմր.
bod «բնական»
լիտվ.
bùtas «տուն, բնակարան»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 116, 160
ԲԱՅԱՍՏ
««եթե արասցես ապստամբութիւն» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ ձեւեր։ Աճառյանի բերած (ՀԱԲ 1, 402) այս ձեւի դիմաց ԲՀ-ում ավելի հաճախ է հանդիպում բայասա ձեւը` «եթե արասցես ապստամբութիւն» մեկնությամբ։ նույն ԲՀ-ում հանդիպում է նաեւ բայասա «զօրութիւն ի զօրութենէ» բառահոդվածը։
Մատենագիտություն
ՀԱԲ 402
ԲԱՅՑ
«բայց, սակայն միայն», բայց ի «բացի»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *b(h)e(g'h)-
«բացի»
բաղարկությո՞ւն
Հավանաբար կապված է բաց (բաց ի, ի բաց) ձեւի հետ, բայց հնչյունական համապատասխանութիւնը չի բացատրված։ Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *b(h)e(g'h)- «բացի» նախաձեւի հետ (բաղարկությո՞ւն)։
Տե՛ս նաեւ
ԲԱՆ
(պան)
«մի բույս` moringa aptera, myrobalanum, սրա ծաղիկը եւ յուղը»
(բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ պ. bān
Մատենագիտություն
H. AG 117;
Աճ. ՀԱԲ 403
ԲԱՆԱԼ
բաց, -ի, -աց «բաց», (ի բաց, բաց ի), բացա- (նախածանց)
«բանալ, բաց անել, բացատրել, մեկնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhā-
«փայլել. լուսավորել»
(անմիջական նախաձեւ՝ *bhā-nā-, *bhā-sk-)
Բնիկ հնդեւրոպական` *bhā-nā-, *bhā-sk-` *bhā- «փայլել. լուսավորել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բացագույն,
բացատ,
բացաթեայ,
բացարձակ,
բացադիմի,
անբաց,
գլխիբաց,
երկբացիկ,
կիսաբաց,
մշտաբացիկ,
բացատրել,
բացատրութիւն,
բացասել,
բացակայել,
բացագանչութիւն,
բացառութիւն,
բացառապէս,
բացառիկ,
բացատրական,
բացիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
bā «փայլել»
ավ.
bānu «լույս, շող»
հուն.
φαίνω «լուսավորել, բաց անել, ցույց տալ»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։