Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ապա» որոնման արդյունք՝ 996 բառահոդված · Էջ 55 / 100
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐՃ «շրջում, շուռ տալը, կործանում, տապալում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, դարձնել, շրջել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gor-g'-)
Անմիջական արմատից է կոր բառը, որի եւ կործ-ի կապը երեւում է ի կոր կործանեմ արտահայտության մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կործել, կործան, կործանեմ, կործանեցուցանեմ, կործանիչ, կործանում, դիակործան, դիակործանելի, բիւրակործան, եգիպտակործան, երկրակործան, ինքնակործան, կործանարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. krākr, krōkr «ծռում, բերում. ծովախորշ, կեռ»
լիտվ. grazyti «պտտել, շրջել, շուռ տալ, ոլորել»
լիտվ. gráižyti «գայլիկոնել, ծակել, շրջել, ծկել, տապալել»
մ. անգլ. crinkled «շրջված, շուռ տված»
հ. անգլ. criucan «կուչում ընկնել»
Էջ 425, սյունակ 1 Էջ 425
ԿՈՒԶ II «կուզիկ, սապատավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. kūz
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կզութիւն, կզանալ
Մատենագիտություն
H. AG 269; Աճ. ՀԱԲ 653
Էջ 425, սյունակ 1 Էջ 425
ԿՈՒԷ «գլխավոր» (ԲՀ)
Ստուգաբանություն
Աստուածաշնչային յատուկ անուն՝ համապատասխան մեկնութեամբ:
Էջ 426, սյունակ 1 Էջ 426
ԿՈՒԾԱԿ «մի տեսակ փշաքեղ»
Անստույգ
Եթե կայծուկ (բրբ. կիծուկ) բառի տարբերակը չէ, ապա պետք է առանձնացնել -ակ վերջածանցը եւ կուծ-ը կապել կոծոծ, կոծիկ բառերի կոծ-ի հետ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 656
Տե՛ս նաեւ
Էջ 426, սյունակ 1 Էջ 426
ԿՈՒՃ (-ոյ, ի կճէ) (կիճ` բառարանային ձեւ՝ սխալ վերականգնմամբ) «մարմար»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gud'o-)
Հազիվ թե կապ ունենա կոճ բառի հետ (տե՛ս), այսինքն՝ ծագել հնդեւրոպական *gud'o- նախաձեւից՝ *geu- «ծռել, կամար կազմել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կճայատակ, կճասալ, կճեայ, կճետարած, կճեայարկ, կճեապաճոյճ, ջրկիճ
Նոր՝
լուսնակուճ
Տե՛ս նաեւ
Էջ 427, սյունակ 1 Էջ 427
ԿՈՒՇՏ -ի, -աց ((ուշ) կուշտ, կշտացած, խոռոչ) «կող, փոր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *kušt
իրան. աղբյուրից՝
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կշտագող, կշտապինդ, կշտապնդութիւն, կշտալիր, սնակուշտ, թուլակուշտ, անկուշտ, կշտանալ, կշտում, կուշտակուռ, կուշտկուշտ, կուշտփոր, կշտահամ, կշտափորիկ, կշտապատառ, կուտակուշտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. kušt «կող, կուշտ»
զազա kišt «կող, կուշտ»
Մատենագիտություն
H. AG 173; Աճ. ՀԱԲ 660-661
Էջ 428, սյունակ 1 Էջ 428
ԿՈՒՊՐ (-եր) «կուպր, ձյութ»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. kuprā
Աղբյուր՝ ակկադ. kupru(m)
հմմտ. նաեւ ակկադ. kupru(m)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապրաշաղախ, կապրածիբ, կապրածէք, կապրապատ, կապրել, կապրատեսակ, կապրեփեաց, կապրութիւն
Մատենագիտություն
H. AG 308; Աճ. ՀԱԲ 661; Ջահ. ՀԼՊ 458, 477
Էջ 428, սյունակ 1 Էջ 428
ԿՈՒՌ (կուռ-ք, -ոց «կուռք») «կոռած, բանուկ, հոծ, խիտ, սպառազեն»
Փոխառություն (թերեւս)
ուրարտերենից կամ ենթաշերտային այլ լեզվից, որի ժառանգորդները պահպանվել են նաեւ կովկասյան լեզուներում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռապաշտ, կռածոյ, կռած, կռան, կռանագործ, կռանակուռ, կռանել, կռուվիզ, անկուռ, երկաթակուռ, երդմնակուռ, թեւակուռ, պատկերակուռ, մարմարակուռ, խաւարակուռ, կարծրակուռ, ոսկրակուռ, քար(ա)կուռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. kuriwi «կուռ, սերմ, հոծ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 662
Էջ 428, սյունակ 1 Էջ 428
ԿՈՒՌՆ (-ան) (ուշ՝ կուռ) «կռնակ, թիկունք, ուսին թեւի միացման տեղ, կողք, թեւ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gur-no-s-)
բնիկ հնդեւրոպական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռնակ, կռնապանակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. gurnas «կրունկ. կոճ»
Մատենագիտություն
Pok. IEW 397
Էջ 429, սյունակ 1 Էջ 429
ԿՈՒՐԱՊԱՂԱՏ (կիւրապաղատ, կիւռապաղատ, կորապաղատ) «հունական բարձր մի պաշտոնյա (տիտղոս)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κουροπαλάτης < լատ. curator palatii
Մատենագիտություն
H. AG 358; Աճ. ՀԱԲ 665