Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ահ» որոնման արդյունք՝ 1859 բառահոդված
· Էջ 55 / 186
ԵՄՓԱՍ
«ընդգծում, արտահայտչականություն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. έμφασις
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 26
ԵՌԱՆԴ
I
«երեկվա նախորդ օրը»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է եռ եւ անդ բաղադրիչներից: Աճառյանը (ՀԱԲ 2, 32) մերժում է այս մեկնութիւնը այն պատճառաբանութեամբ, որ եռ-ով բաղադրված բառերը հետոսկեդարյան են. սակայն ոսկեդարյան եւ հետոսկեդարյանի նման հակադրութիւնը օրինաչափ չէ. հետոսկեդարյան համարված շատ ձեւեր հանդիպում են «ոսկեդարյան» կոչված շրջանում:
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 32;
Վ. Առաքելյան, ԱՀԳԼՊ 91-106
ԵՌԱՆԴ
II
«սահման. (թրբ.) սահմանաթումբ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *rem-
«հանգստանալ, հեն(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *rnt < *rmt-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խվ.
rond
գ.
Rand «եզր, սահման»
Մատենագիտություն
Ջահ. None
ԵՌ(Ի)Ե(Ւ)Ս
(երեւս, երեփս), -ունք
«երեց, քահանա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἱερεύς
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 32
ԵՌՄՈՍ
(երմոս), -ի, -ից, -աց
«բանահյուսվածք, երգ, տաղ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εἱρμός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 32
ԵՍԿՈՒՊՈՏԻՐԱՅ
«պալատական պահակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἐξκουβίτωρ < լատ. excubitor
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 33
ԵՍՓՈՒՂԷ(Ս)
«դուրս» (ԲՀ՝ «արտաքս»)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εκ φυλης
«ցեղից դուրս»
Աղբյուր՝ հուն. εκφυλος
«ցեղից դուրս գտնվող, այլացեղ»
Մատենագիտություն
Ջահ. None
ԵՐԱԳԱԶ
-ի, -ից, նաեւ -անք
(արագազ)
«որսացանց, թակարդ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ արխ. aragua
(հավանաբար)
«թակարդ, ծուղակ»
Հավանաբար փոխառություն, բայց կովկասյան ծագման (հմմտ. արխ. aragua «թակարդ, ծուղակ» - Ջահ. ՀԼՊ 603-612) եւ իրանական ծագման (իրան. *razg) < հ.-ե. *rezg- «հյուսել, ոլորել» (Փերիխանյան, ՄԷՍԴՅԱ 39-42) վարկածները համոզիչ չեն:
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 603-612;
Փերիխանյան, ՄԷՍԴՅԱ 39-42
ԵՐԱԶ
-ոյ, ուշ` -իւք
«երազ, քնատեսիլ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞)
(հավանական)
Աղբյուր՝ մ. պ. rāz
(հավանական)
«գաղտնիք»
Աղբյուր՝ ավ. razah-
(հավանական)
«մենակություն, մեկուսացածություն»
Հավանական փոխառություն իրանական աղբյուրից, բայց մատնանշված աղբյուրը իմաստով տարբեր է. հմմտ. մ. պ. rāz «գաղտնիք», այլեւ` ավ. razah- «մենակություն, մեկուսացածություն»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երազական,
երազահան,
երազատես,
երազացոյց,
երազըմռնիան,
երազիլ,
երազանալ
Մատենագիտություն
AG 147;
ՀԱԲ 34
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։